20:44:54 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պառլամենտարիզմի վախճանը՝ պետականությունը սպանողների ծափահարությունների ներքո. Ռոբերտ Հայրապետյան

    21:17 1 Հուլիս 2022

    Իրավաբան Ռոբերտ Հայրեպտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

    «Փաշինյանի ՔՊ-ն այսօր 66 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցության Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց համապատասխանաբար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և ԱԺ փոխնախագահի պաշտոններից:

    Պառլամենտական կառավարման մոդել ունեցող երկրում ԱԺ-ն սեփական հոր դուքյան դարձրած երբեմնի տնանկները խոսում են ժողովրդի հաշվին աշխատավարձ ստանալուց ու հարստացնելուց: Սրճարաններից երբեմնի պարտքով օգտվողները՝ «ոչմիբանները», այսօր պաշտոններ են ստացել, քաղաքացիների հաշվին բիզնեսների ու տների, ունեցվածքի տեր դարձել, խոսում են արդարությունից...

    Աղջիկներ և տղաներ, անիմաստ է ձեզ բացատրել օրենքներ, իրավունք և ձեր ուղեղներին ոչ հասու այլ բաներ:

    Պարզապես ֆիքսեք՝ եթե անգամ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին զրկեք մանդատից, միևնույն է՝ դուք բոլորդ պատմության մեջ մնալու եք որպես Արցախը հանձնած, Հայաստանը մասնատած-կործանած ու դատարկ դագաղներով իշխանության եկած քայլողների մի կույտ, որը հազարավոր երիտասարդների կյանքեր խլեց ու երկիրը կանգնեցրեց արհավիրքների առջև»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս