07:20:56 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խուլիգանություն Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում. հայհոյել է ու փորձել է պայթեցնել իր մոտ եղած նռնակը

    17:10 21 Մարտ 2023

    Մարտի 18-ի երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ ժամը 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկի տարածքում 31-ամյա մի երիտասարդ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել դեռ չպարզված անձանց հասցեին, փորձել է գործադրել նռնականման առարկա, ինչը կանխել են ներկաները:

    Ոստիկանությունից  հայտնում են, որ Նոյեմբերյանի ոստիկանները ձեռնարկել են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ականատես անձանց շրջանակը պարզելու և երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:

    Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 20-ին երիտասարդը դիմում-մեղայականով ներկայացել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Նա նաև ներկայացրել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, որը փորձել էր գործադրել վերոհիշյալ միջադեպի ժամանակ:

    Երիտասարդը ներկայացվել է Նոյեմբերյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս