- Շնորհակալությո՛ւն, Հայաստա՛ն․ Ռանոսի գրառումը
- Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը համարում ենք դատապարտելի արարք.ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- Սոթքի ոսկու հանքում բախվել են ԲելԱԶ բեռնատարն ու Mitsubishi-ն, վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան. Shamshyan.com
- Ձյուն է սպասվում
- ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ
- Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
- Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ և համատեղ հատուկ վարժանքներ
- Աշոցքի տարածաշրջանում և Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում ձյուն է տեղում
- Պուտինը հրամանագիր է ստորագրել․ գարնանը ռուսական բանակ 147 000 մարդ կզորակոչվի
- Միրզոյանը Մալթայի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
2022-ին ՎԶԵԲ-ը 117 մլն եվրոյի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ
15:49 30 Հունվար 20232022 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 117 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ։ ֆինանսավորումը հիմնականում տրամադրվել է հեռահաղորդակցության և ֆինանսական հաստատությունների ոլորտներին՝ վարկային գծերի և առևտրի ֆինանսավորման միջոցով փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու նպատակով։ Բոլոր ներդրումներն արվել են մասնավոր հատվածում։
Բանկից հայտնում են, որ Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Ջորջ Ախալկացին ասել է․ «Մենք տրամադրել ենք առևտրի ֆինանսավորման աջակցություն և օգնել ենք մեր հաճախորդներին կառուցել ավելի ներառական, ավելի կանաչ և թվայնացված տնտեսություն՝ տեղական բանկերին տրամադրելով ֆինանսավորում, որը հետագայում ուղղված կլինի նրանց կողմից բիզնեսների վարկավորմանը և պարունակում է լրացուցիչ դրամաշնորհային խթաններ Հայաստանում Եվրոպական միության պատվիրոկությունից։ Մենք նաև ընդլայնել ենք հեռահաղորդակցության ենթակառուցվածքը՝ աջակցելով այս կենսական ցանցի ընդլայնմանը, հատկապես դեպի գյուղական վայրեր»:
ՎԶԵԲ-ը շարունակել է աջակցել ՓՄՁ-ներին՝ երեք գործընկեր բանկերին տրամադրելով մինչև 24 միլիոն եվրո վարկային գծեր բիզնեսների (այդ թվում՝ կին ձեռներեցների) հետագա վարկավորման համար՝ մրցունակության, էներգաարդյունավետության, տնտեսական ճկունության և ներառականության բարելավման նպատակով։ Այս վարկային գծերը զուգորդվում են դոնոր գործընկերների․ ԵՄ-ի, Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից տրամադրվող դրամաշնորհներով: Առևտրի կարևորագույն հոսքերը պահպանելու նպատակով ՎԶԵԲ-ն աջակցել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներին շուրջ 74 միլիոն եվրո գումարի չափով՝ ներգրավելով ութ տեղական գործընկեր բանկ ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում։
ՎԶԵԲ-ը նաև 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրել «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը՝ ավելի հուսալի և արագ ինտերնետ կապի ֆինանսավորման նպատակով՝ օգնելով բարելավել կապի հնարավորությունները Հայաստանի 450,000 տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար:
Այս ֆինանսավորմանը զուգահեռ ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին բիզնես խորհրդատվություն է տրամադրել՝ իրականացնելով 49 խորհրդատվական ծրագրեր և շուկայի զարգացման 15 միջոցառումներ ու վերապատրաստման դասընթացներ: Տպավորիչ է այն փաստը, որ շահառուների 92 տոկոսը հայտնել է եկամուտների աճի և արտադրողականության բարելավման մասին:
Ի լրումն ներդրումների, ՎԶԵԲ-ը շարունակել է ներգրավված լինել նաև քաղաքականության վերաբերյալ երկխոսությունում: Բանկը նպաստել է տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացմանը և աջակցել Հայաստանի Կենտրոնական բանկին քրաուդֆանդինգի կարգավորող շրջանակի ներդրման գործում՝ օգնելով գործարկել քրաուդֆանդինգի առաջին հարթակը:
Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից, ինչպես նաև աջակցություն ստանում ՎԶԵԲ-ից, շարունակել է իր աշխատանքը Էկոնոմիկայի նախարարության հետ բիզնես միջավայրի մի շարք բարելավումների (օրինակ՝ անվճարունակության շրջանակի արդիականացման) ուղղությամբ։
Բանկի՝ գենդերային և ներառականության ռազմավարություններին համահունչ, ՎԶԵԲ-ը շարունակել է իր ծրագրերում գենդերային ներառումը խթանելու ջանքերը՝ հավասար հնարավորություններ ստեղծելով տղամարդկանց, կանանց և երիտասարդների համար, հատկապես գյուղական վայրերում:
Հայաստանում Բանկի ծրագրերի ընդհանուր թիվը հասել է 205-ի, ընդ որում ներդրումները կազմում են ավելի քան 2 միլիարդ եվրո, որի 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։
Լրահոս
- «Աքքույու» ԱԷԿ Պուտինի այցի վերաբերյալ հստակ որոշումներ դեռ չկան. Պեսկով 02:00 31 Մարտ 2023
- Լոնդոնը դադարել է լինել միանձնյա առաջատար որպես աշխարհի գլխավոր ֆինանսական կենտրոն 01:38 31 Մարտ 2023
- Ընդդիմադիր գործիչն Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ 01:17 31 Մարտ 2023
- Ռուսաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Wall Street Journal-ի թղթակիցը 00:40 31 Մարտ 2023
- Շերոն Սթոունը խոստովանել է, որ «Հիմնական բնազդ» ֆիլմի համար իրեն Մայքլ Դուգլասից 13,5 մլն դոլարով քիչ են վարձատրել 00:20 31 Մարտ 2023
- Էր-Ռիադը նախատեսում է կառուցել մեգա-խորանարդ՝ «այլ աշխարհ տանող դարպասով» 00:00 31 Մարտ 2023
- Շնորհակալությո՛ւն, Հայաստա՛ն․ Ռանոսի գրառումը 23:42 30 Մարտ 2023
- Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը համարում ենք դատապարտելի արարք.ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 23:30 30 Մարտ 2023
- Սոթքի ոսկու հանքում բախվել են ԲելԱԶ բեռնատարն ու Mitsubishi-ն, վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան. Shamshyan.com 23:17 30 Մարտ 2023
- Ձյուն է սպասվում 23:06 30 Մարտ 2023
- ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ 22:53 30 Մարտ 2023
- Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 22:41 30 Մարտ 2023
- Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ և համատեղ հատուկ վարժանքներ 22:29 30 Մարտ 2023
- Աշոցքի տարածաշրջանում և Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում ձյուն է տեղում 22:17 30 Մարտ 2023
- Պուտինը հրամանագիր է ստորագրել․ գարնանը ռուսական բանակ 147 000 մարդ կզորակոչվի 22:06 30 Մարտ 2023
- Միրզոյանը Մալթայի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները 21:53 30 Մարտ 2023
- Գարեգին Երկրորդը և Դոմինիկյան Հանրապետության դեսպանը քննարկել են տարածաշրջանում առկա բարդ իրավիճակին առնչվող հարցեր 21:42 30 Մարտ 2023
- Տեղի է ունեցել ՀԱՕԿ արտահերթ նիստ՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ 21:29 30 Մարտ 2023
- Բեռլուսկոնիին դուրս են գրել Միլանի կլինիկայից 21:20 30 Մարտ 2023
- ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ, որը կծառայի բացառապես մեկ մարդու.Վահե Հովհաննիսյան 21:04 30 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
16:58 30 Մարտ 2023 Փետրվարին մեր սիրելի թոշակառուները անկանխիկ եղանակով իրականացրել են 3,4 մլրդ դրամի առևտուր. Փաշինյան Փետրվարին մեր սիրելի թոշակառուները անկանխիկ եղանակով իրականացրել են 3,4 մլրդ դրամի առևտուր. Փաշինյան
-
19:21 30 Մարտ 2023 Արտարժույթների փոխարժեքները մարտի 30-ի դրությամբ Արտարժույթների փոխարժեքները մարտի 30-ի դրությամբ
-
15:40 30 Մարտ 2023 Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կիրականացվի հանքային ներուժի գնահատում և վերլուծություն Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կիրականացվի հանքային ներուժի գնահատում և վերլուծություն
Քաղաքականություն
-
22:53 30 Մարտ 2023 ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ
-
22:29 30 Մարտ 2023 Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ և համատեղ հատուկ վարժանքներ Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ և համատեղ հատուկ վարժանքներ
-
21:04 30 Մարտ 2023 ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ, որը կծառայի բացառապես մեկ մարդու.Վահե Հովհաննիսյան ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ, որը կծառայի բացառապես մեկ մարդու.Վահե Հովհաննիսյան