02:27:49 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

    22:48 16 Մայիս 2022

    Ոստիկանության Իջևանի բաժնում «գույքի դիտավորությամբ ոչնչացում» հատկանիշով նյութեր են նախապատրաստվում, հայտնում է shamshyan.com-ը։ 

    Կայքի տեղեկություններով՝ նյութերը նախապատրաստվում են մայիսի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ մասի պետի կողմից ստացված ահազանգի փաստով: Վերջինս բաժնի պետին հայտնել է, որ Իջևան քաղաքում Բլբուլյան-Ասլանյան փողոցների խաչմերուկում նկատել է, որ Նիկոլ Փաշինյանի արձանը պարանոցի և գլխի հատվածում վնասված է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Հիշեցնենք, որ նախկինում այս արձանը մի քանի անգամ վնասել են։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս