08:43:26 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քննարկվել են հայ-սիրիական միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

    18:38 29 Մարտ 2023

    Մարտի 29-ին Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանն ընդունել է Սիրիայի ժողովրդական ժողովի (խորհրդարանի) Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լուսի Իսկենյանին եւ նրա հետ քննարկել հայ-սիրիական միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

    Սիրիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Իսկենյանը կարևորել Է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստան-Սիրիա բարեկամության խմբի անդամների մոտալուտ այցելությունը Դամասկոս՝ հարաբերությունների զարգացման հեռանկարները տեղում քննարկելու նպատակով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս