04:28:48 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵԱՏՄ անդամ պետությունները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների գների չհիմնավորված թանկացումից․ Միշուստին

    14:59 21 Հոկտեմբեր 2022

    Ամբողջ աշխարհում էներգակիրների գնի կտրուկ թանկացման ֆոնին ԵԱՏՄ անդամ պետությունները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների գների չհիմնավորված թանկացումից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանն այս մասին ասաց  ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

    «Մեր Միությունը հուսալիորեն պաշտպանում է դրա մասնակիցներին էներգակիրների արժեքի չհիմնավորված ուռճացումից, ինչն ապացուցում է ինտեգրման մեր ընտրած ռազմավարության, նախկինում կնքված միջկառավարական համաձայնագրերի կատարման ճշտությունը», - հայտարարել Է ՌԴ վարչապետը։

    Միշուստինը նաև նշեց, որ գազի, նավթի, նավթամթերքների եւ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկաների ձեւավորման հարցերը առաջնային են մնում միավորման անդամ երկրների համար:

    Ռուսաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Երևանում կայացած հանդիպմանը ԵԱՏՄ-ի վարչապետները պայմանավորվել են համատեղ գործողություններ իրականացնել առեւտրում նոր խոչընդոտներ թույլ չտալու համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս