09:17:22 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պաշտպանության նախարարը լսել է մարտական հերթապահություն իրականացնողների բարձրացրած հարցերը

    22:32 10 Մարտ 2023

    ՊՆ N զորամաս այցելության ժամանակ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 10-ին, հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի եւ հենակետերի ավագների հետ:

    Ինչպես տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստությանը, ներկայացրել ՊՆ բարեփոխումների հիմնական դրույթները:

    Նախարարը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները:

    Խորհրդակցության ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարին եւ զորամասի սպայակազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ։

    Պաշտպանության նախարարը նաեւ առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս