- Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան
- «Սթափության կոչ եմ անում». Ավինյանը՝ Երեւանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունների մասին
- ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը
- Արցախին հասցրվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս. Եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 9 800 մարդ․ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը
- Մահացած հայտնաբերված նորածինը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով․ ՔԿ
- Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործով կայացվել է առաջին վճիռը. պետությանը կվերադարձվի մոտ 82 մլն դրամ
- Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյան
- Փաշինյանը Արմեն Ղուլարյանին 2 օրով գործուղում է Շվեյցարիա
- Փաշինյանն իր խորհրդական Արտաշես Թումանյանին երկարատեւ արձակուրդի է ուղարկում
- Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը. ԿԳՄՍՆ
«Դուք արդեն ապացուցել եք, որ մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք». Կարեն Գիլոյան՝ շախմատիստներին
22:21 7 Փետրվար 2023ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին, Հայկ Մարտիրոսյանին և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանին:
Նրանց ուղեկցել է Հայաստանի շախմատի ակադեﬕայի գործադիր տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վարդուհի Սարգսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ շախմատը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է, և այժմ Կառավարությունն աշխատում է տեխնիկական հագեցվածության խնդիրները կարգավորելու ուղղությամբ.
«Դուք արդեն ապացուցել եք, որ կարող ուժ եք և մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք: Գիտեմ, որ խնդիրների լուծման, ինչպես նաև վերլուծությունների իրականացման համար օգտվում եք ամպային սերվերներից: Առանց դրա՝ այսօր, իսկապես, անհնար է լուրջ առաջընթաց ունենալ: Պետք է անենք ամեն ինչ՝ այդ ծառայություններից օգտվելու հասանելիությունը մեծացնելու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, Chessify բազմաֆունկցիոնալ հարթակին, որը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ շախմատիստների համար:
Chessify-ը ներառում է մի քանի գործիքներ՝ տախտակի սկանավորում, խաղերի վերլուծություն, ամբողջ աշխարհում առաջնությունների ուղիղ հեռարձակումներ և այլն։ Պրոֆեսիոնալ շախմատիստների համար գործում է նաև Chessify-ի ամպային ծառայությունը, որի հիմնական առանձնահատկություններն են անհատական ամպային սերվերները, շախմատային այլ հարթակներում ինտեգրումը:
Շախմատիստների խոսքով՝ Chessify-ից հիմնականում օգտվում են պաշտոնական մրցաշարերի նախապատրաստվելիս, ինչպես նաև ուսումնամարզական հավաքների ժամանակ, այն էլ սահմանափակ հաճախականությամբ, իսկ առանց այդ հարթակի՝ ներկայում անհնար է մարզվել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահեցրել է, որ առաջիկայում հավաքականի առաջատար մարզիկները կունենան ծրագրային ավելի մեծ հասանելիություն:
«Կանենք հաշվարկներ՝ հասկանալու համար, թե որքան ռեսուրս է անհրաժեշտ տեխնիկական խնդիրների կարգավորման համար: Ամեն ինչ կանենք, որ դուք մտածեք միայն խաղի մասին»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Նշենք՝ Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնություններին:
Շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը
կանցկացվի մարտի 18-29-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանից մասնակցության հայտ են ներկայացրել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը կանցկացվի Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում: Հայաստանից դեռևս 13 շախմատիստներ են մասնակցության հայտ ներկայացրել՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, միջազգային վարպետներ Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ալեքս Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Սարգիս Մանուկյանը:
Եվրոպայի անհատական առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 13-27-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արզնիում:
Լրահոս
- ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը 15:08 21 Մարտ 2023
- Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործով կայացվել է առաջին վճիռը. պետությանը կվերադարձվի մոտ 82 մլն դրամ 14:56 21 Մարտ 2023
- Փաշինյանը Արմեն Ղուլարյանին 2 օրով գործուղում է Շվեյցարիա 14:45 21 Մարտ 2023
- Նավթի համաշխարհային գինն իջնում է 14:23 21 Մարտ 2023
- Մահացած հայտնաբերված նորածինը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով․ ՔԿ 14:23 21 Մարտ 2023
- Տոյվո Կլաարը Բրյուսելում հանդիպել է Չավուշօղլուի հետ 14:12 21 Մարտ 2023
- Պղնձի արժեքն իջնում է 14:00 21 Մարտ 2023
- Փաշինյանն իր խորհրդական Արտաշես Թումանյանին երկարատեւ արձակուրդի է ուղարկում 13:53 21 Մարտ 2023
- Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը. ԿԳՄՍՆ 13:42 21 Մարտ 2023
- Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան 13:38 21 Մարտ 2023
- Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերը նվազել են 30 տոկոսով 13:31 21 Մարտ 2023
- Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ 13:20 21 Մարտ 2023
- «Սթափության կոչ եմ անում». Ավինյանը՝ Երեւանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունների մասին 13:10 21 Մարտ 2023
- Սանոսյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է շինարարության, ճանապարհաշինության, ոլորտներում համագործակցությունը 13:09 21 Մարտ 2023
- Արցախին հասցրվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս. Եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 9 800 մարդ․ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը 13:05 21 Մարտ 2023
- Առաջիկա օրերին կընդունվի Արցախի շրջափակման հետևանքով վնաս կրած ձեռնարկատերերին աջակցության որոշումը․ ԱՀ պետնախարար 12:58 21 Մարտ 2023
- Կալանավորվածին այցի եկած քաղաքացու գրպանում հայտնաբերվել է մարիխուանա 12:47 21 Մարտ 2023
- Տիգրան Ավինյանն իր աշխատանքային ժամերի քանի՞ տոկոսն է ծառայեցնում ԱՆԻՖ-ի կառավարման համար. «Փաստինֆո» 12:36 21 Մարտ 2023
- Քերոբյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը 12:25 21 Մարտ 2023
- Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյան 12:23 21 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
13:38 21 Մարտ 2023 Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան
-
13:10 21 Մարտ 2023 «Սթափության կոչ եմ անում». Ավինյանը՝ Երեւանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունների մասին «Սթափության կոչ եմ անում». Ավինյանը՝ Երեւանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունների մասին
-
13:05 21 Մարտ 2023 Արցախին հասցրվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս. Եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 9 800 մարդ․ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը Արցախին հասցրվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս. Եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 9 800 մարդ․ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը
Քաղաքականություն
-
15:30 21 Մարտ 2023 Եվրախորհրդարանի ՀՀ-ի և Ադրբեջանի զեկույցներում նշված է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. մեծ է ՀՀԿ-ի դերը. Մամիջանյան Եվրոպական խորհրդարանի կողմից քվեարկվել եւ ընդունվել են Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները. ՀՀԿ-ի դերակատարումը, որ Հայաստանի զեկույցի մեջ նշված լինի Արցախի ինքնորոշման իրավունքը, շատ մեծ է:
-
14:45 21 Մարտ 2023 Փաշինյանը Արմեն Ղուլարյանին 2 օրով գործուղում է Շվեյցարիա Փաշինյանը Արմեն Ղուլարյանին 2 օրով գործուղում է Շվեյցարիա
-
13:53 21 Մարտ 2023 Փաշինյանն իր խորհրդական Արտաշես Թումանյանին երկարատեւ արձակուրդի է ուղարկում Փաշինյանն իր խորհրդական Արտաշես Թումանյանին երկարատեւ արձակուրդի է ուղարկում