14:43:50 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Համատեղ ջանքերով կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել խորհրդարանական փոխգործակցությունը

    23:16 7 Փետրվար 2023

    ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամներն այսօր հանդիպել են Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի Ֆեյսբուքի էջում:

    «ԱԳ նախարարն առաջին անգամ էր Հայաստանում: Նա հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով և փոխպայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել երկու երկրների դիվանագիտական, խորհրդարանական փոխգործակցությունը:

    Ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման անհրաժեշտությունը` Խորվաթիայի ԱԳ նախարարը կարևորեց մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունն ու փոխադարձ հարգանքը»,- նշված է գրառման մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս