07:38:31 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրախորհրդարանի ՀՀ-ի և Ադրբեջանի զեկույցներում նշված է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. մեծ է ՀՀԿ-ի դերը. Մամիջանյան

    15:30 21 Մարտ 2023


     

    Եվրոպական խորհրդարանի կողմից քվեարկվել եւ ընդունվել են Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները. ՀՀԿ-ի դերակատարումը, որ Հայաստանի զեկույցի մեջ նշված լինի Արցախի ինքնորոշման իրավունքը, շատ մեծ է: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

    «Եվրախորհրդարանը երկու զեկույց է ընդունել, այդ թվում նաեւ Ադրբեջանի վերաբերյալ, եւ նույնիսկ Ադրբեջանի զեկույցի մեջ նշված է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ հղում անելով Բորելի հայտարարության վրա: Սրանք կարեւորագույն կետեր են բոլոր այն հրաշքների համար, որոնք ասում են, թե միջազգային հանրությունը մեզնից նշաձողն իջեցնելու ակնկալիքներ ունի: Եվրոպական խորհրդարանում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զեկույցներում հստակորեն նշված է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին եւ ՀՀԿ-ն իր կուսակցական դիվանագիտությունը շարունկելու է օգտագործել ի նպաստ մեր երկրի»,-ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս