- Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ․ Գայանե Հակոբյան
- Նույնիսկ Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ճանաչեց ԼՂ-ն Հայաստանի անբաժան մաս, կապիտուլյանտ հողատուներ
- «Մենք վճռականորեն մերժում ենք Փաշինյանի դիրքորոշումը»․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը
- Ադրբեջանը կրակ է բացել ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ
- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
- Հայաստանը 3-4 տարում էլեկտրաէներգիայի 25%-ը կստանա արևից. Հայկ Հարությունյան
- ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին
- Մարմարիկի ջրամբարի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
- Արցախի ԱԳ նախարարը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահից
- Դևդորակի թունելը հունիսի 15-ից 17-ը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ
Այս տարի նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
11:56 21 Մարտ 2023Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.
«Ձերդ վսեմություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի համար նշանավորվի յուրատիպ հաջողություններով և խաղաղությամբ։
Դարերի հազարամյա խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները՝ թրծված փոխվստահության ու հարգանքի ջերմ մթնոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար:
Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը, որը խթան կդառնա մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու աճին՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության:
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն»։
Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Նոուրուզի՝ բնության զարթոնքի գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ Արեգակնային տոմարով նոր տարին հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար անսասան խաղաղության և հարաճուն ձեռքբերումների տարի լինի։
Հայ-իրանական հարաբերությունների պատմամշակութային բազմադարյա հարուստ փորձը յուրատիպ հիմք է ներկայիս բարեկամական մթնոլորտի, բազմատարր փոխգործակցության և հայ ու իրանցի բարեկամ ժողովուրդների միջև ջերմ շփումների համար:
Աներկբայորեն կարող եմ նշել, որ շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների բարեկեցության:
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և քաջառողջություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։
Լրահոս
- Հայաստանը 3-4 տարում էլեկտրաէներգիայի 25%-ը կստանա արևից. Հայկ Հարությունյան 23:56 9 Հունիս 2023
- ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին 23:40 9 Հունիս 2023
- Մարմարիկի ջրամբարի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն 23:28 9 Հունիս 2023
- Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ․ Գայանե Հակոբյան 23:16 9 Հունիս 2023
- Արցախի ԱԳ նախարարը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահից 23:14 9 Հունիս 2023
- Դևդորակի թունելը հունիսի 15-ից 17-ը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ 22:54 9 Հունիս 2023
- Նույնիսկ Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ճանաչեց ԼՂ-ն Հայաստանի անբաժան մաս, կապիտուլյանտ հողատուներ 22:48 9 Հունիս 2023
- «Մենք վճռականորեն մերժում ենք Փաշինյանի դիրքորոշումը»․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը 22:41 9 Հունիս 2023
- ՀՀ ԱԳՆ Պատվո շքանշան է շնորհվել հայ-բելգիական խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղարին 22:29 9 Հունիս 2023
- ՄԻ պաշտպանը Լիբերալ քաղաքականության դպրոցի սաների հետ հանդիպմանը նաև առանձնացրել է անհադուրժողականությանը, ատելության խոսքի տարածմանն ու ծայրահեղ բևեռացմանը 22:13 9 Հունիս 2023
- Նախագահ Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել 22:00 9 Հունիս 2023
- ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում 21:48 9 Հունիս 2023
- Գարեգին Բ-ն իր պատգամը բերեց միաբանական համագումարի մասնակիցներին 21:37 9 Հունիս 2023
- Ադրբեջանը կրակ է բացել ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ 21:33 9 Հունիս 2023
- Պուտինը կոչ է արել ակտիվորեն զարգացնել «Պատրաստված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը և մեծացնել համագործակցությունը տարածաշրջանում 21:25 9 Հունիս 2023
- Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 21:10 9 Հունիս 2023
- Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին. Սեբաստիան Մոլինեուսը՝ Տիգրան Խաչատրյանին 20:54 9 Հունիս 2023
- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին 20:46 9 Հունիս 2023
- Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ 20:41 9 Հունիս 2023
- Օգոստոսին Երեւանում Արբիտրաժային կենտրոն կբացվի. Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը այցելել են շինհրապարակ 20:28 9 Հունիս 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:16 9 Հունիս 2023 Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ․ Գայանե Հակոբյան Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ․ Գայանե Հակոբյան
-
22:41 9 Հունիս 2023 «Մենք վճռականորեն մերժում ենք Փաշինյանի դիրքորոշումը»․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը «Մենք վճռականորեն մերժում ենք Փաշինյանի դիրքորոշումը»․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը
-
20:46 9 Հունիս 2023 ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
Քաղաքականություն
-
22:48 9 Հունիս 2023 Նույնիսկ Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ճանաչեց ԼՂ-ն Հայաստանի անբաժան մաս, կապիտուլյանտ հողատուներ Նույնիսկ Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ճանաչեց ԼՂ-ն Հայաստանի անբաժան մաս, կապիտուլյանտ հողատուներ
-
19:52 9 Հունիս 2023 Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
-
21:48 9 Հունիս 2023 ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում