02:47:55 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ է․ Շարմազանով

    22:36 16 Մայիս 2022

    Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

    «Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը՝ հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ է։

    Կամ Նիկոլն է «изгой» հռչակվել, կամ էլ՝ նա որոշել է փոխել արտաքին վեկտորը։

    Երկու դեպքում էլ Հայաստանը չի շահում։

    Հետեւաբար՝ վաղվանից ավելի մեծ թափով պետք է պայքարել հակապետական կապիտուլյանտ ռեժիմի դեմ»։

    Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների հանդիպումը, որի արդյունքներով նաև 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և 2002 թվականի մայիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի կապակցությամբ ընդունվել է հայտարարություն։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս