05:15:56 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՔՊ-ում դռնփակ նիստ է. ինչ հարցեր են օրակարգում. ԶԼՄ-ներ

    21:35 30 Հունվար 2023

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դռնփակ նիստ է անցկացնում։ Այս մասին գրում է armlur.am-ը։

    Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ նիստի օրակարգի մաս է կազմելու նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի «ՔՊ-ական պատգամավորների օգնականները պարգեւավճար են պահանջում» վերտառությամբ հոդվածը, որտեղ գրել էինք, որ ՔՊ-ական մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգեւավճար են պահանջում ԱԺ նախագահից: «Ժողովուրդ» օրաթերթը ցանկ էր հրապարակել, թե ՔՊ-ական որ պատգամավորների օգնականներն են միացել ստորագրահավաքին:

    Ըստ hraparak.am-ի՝ ըստ ամենայնի կքննարկեն նաեւ ՄԻՊ թեկնածու ներկայացնելու հարցը։ Բանն այն է, որ ՄԻՊ թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը փետրվարի 2-ին է ՝ հրաժարական ներկայացնելուց հետո տասներորդ օրը, իսկ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հունվարի 23-ին հայտնեց հրաժարականի դիմումի մասին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս