22:25:16 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քաղաքացու ստացած աշխատավարձն ու թոշակն իր սեփականությունը չէ՝ նա այլևս չի կարող տնօրինել, տիրապետել և կառավարել այն. Կարեն Ճշմարիտյան

    21:30 1 Հուլիս 2022

    Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարտիյանն իր էջում գրել է.

    «Զոմբի ֆինանսիստների մանկության երազանքն ու ժամանակավոր հաղթանակը, կամ՝

    ձախողված պետությանը բնորոշ ևս մեկ դասական օրինակ

    Քաղաքացու ստացած աշխատավարձն ու թոշակն իր սեփականությունը չէ՝ նա այլևս չի կարող տնօրինել, տիրապետել և կառավարել այն։

    Հետևաբար, Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը` Հայկական դրամը չի կարող լինել սեփականություն։

    Հաջորդիվ՝ քաղաքացիների մնացած սեփականությունը…

    Օրինակ՝ սեփական բնակարանը հանձնվում է մասնավոր բանկին, իսկ պետությունը որոշում է, որ սեփականատերն իրավունք չունի օգտվել ննջարանից (զուգարանից), և այլն, կամ՝ սեփական ավտոմեքենան կանգնեցվում է մասնավոր բանկին պատկանող և պահպանվող տարածքում, իսկ պետությունը որոշում է, որ սեփականատերը կարող է օգտվել միայն առջևի նստարանից, և վարել միայն հինգշաբթի օրը… և այդպես շարունակ։

    Թախանձագին խնդրանք իրավագետներին՝ պարզաբանել տարբերությունը։

    Ստիպված եմ կրկին հրապարակել ներքոհիշյալը…»

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս