09:46:07 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` դիագնոզ է. պատգամավոր

    21:56 28 Հունվար 2023

    Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի այսօր Եռաբլուրում արված այն  հայտարարությանը, թե Վազգեն Սարգսյանից հետո մենք բանակ չենք ունեցել:

    «Սեփական աթոռն ու իշխանությունն արցախյան ազատագրական պայքարից վեր դասողից ի՞նչ սպասես:

    Նույն պահին ԳՇ հրամանատարությունն է «հանդիսավոր» մտնում Եռաբլուր ու մեջները չկա մեկը, որ կապվի Սասունի հետ ու պատիվ պահանջի իրենց զոհված ընկերների առաքելությունը կասկածի տակ դնելու համար:

    Այն զինվորականները, ովքեր Եռաբլուր էին այսօր գնացել (ու ոչ միայն նրանք) օդից չեն ընկել ու պետք է կողմնորոշվեն, թե վերջին 2-3 տասնամյակում բանակում ե՞ն ծառայել, թե՞ «կոլխոզում»:

    Եթե դուք ձեր նահատակված ընկերների սխրանքը, ձեր համազգեստն ու ուսադիրները չեք կարողանում պաշտպանել, դուք Հայրենիքն ու հային ո՞նց եք պաշտպանելու:

    Մյուս կողմից` ամեն ինչ վաղուց պարզ է. մեդալները, կոչումներն ու պաշտոններն իրար մեջ ժամանակին բաժանում են, մնացածի վրա էլ թքած»,- գրել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ