05:39:47 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նոր ղեկավար է դարձել Լեւան Խաբեիշվիլին

    19:00 30 Հունվար 2023

    Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) առաջնորդի ընտրություններում հաղթել է Լեւան Խաբեիշվիլին՝ ստանալով ձայների 52,58 տոկոսը։ Այս մասին հայտարարել է ՄԱՇ-ի քաղխորհրդի ղեկավար Կոբա Նակոպիան, հայտնում է Civil-ը։

    Կուսակցության գործող նախագահ Նիկա Մեոլիան ստացել է ձայների 40 տոկոսը, Գեորգի Մումլաձեն՝ 3.68 տոկոսը, Նոնա Մամուլաշվիլին՝ 3.33 տոկոսը։

    Քվերակության մասնակցել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր կուսակցության 41 264 կողմնակից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս