08:22:46 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ընդդիմադիր գործիչն Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ

    01:17 31 Մարտ 2023

    Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ տկն Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո թուրքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները։

    Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի պատասխան այդ քննադատությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աքշեներին մեղադրել է ստեր տարածելու մեջ։

    «Պետք չէ ստել, տիկին Մերալ։ Ես ստի հետ գործ չունեմ։ Ցավոք, ձեր քիթը խոթում եք այլ տեղեր, զգույշացեք։ Ինձ հետ գործ չունեք»։

    Էրդողանի նյարդային արձագանքին հակադարձել է մերալ Աքշեները՝ Twitter միկրոբլոգի իր էջում գրելով. «Տեսնում եմ նյարդայնացած եք։ Երեկոյան երիցուկով թեյ խմեք կհանգստանաք»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս