03:26:58 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կանխեք սպանությունը եւ դադարեցրեք խոշտանգումը. կալանավորված Պավլիկ Մանուկյանի կինը դիմում է իրավապահներին

    19:33 11 Օգոստոս 2022

    Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի կինն ահազանգում է, որ ամուսնու առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է, ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նման հիվանդին պահելու համար։

    Մարինե Մանուկյանը, մասնավորապես, նշել է.

    «Հրաժարվեք ձեր բաժին սպանությունից

    Օրեր առաջ ամուսնուս` Պավլիկ Մանուկյանին ով ունի ծանր հիվանդություններ, կարիք պարտադիր բժշկական վերահսկողության ու հետվիրահատական բուժման գործող իշխանությունը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխել է «Նուբարաշեն» կալանավայր:

    Այսօր կալանավայրում այցելելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին բերել են գրկած (շալակած) վիճակում: Ամուսինս ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նրա նման հիվանդին պահելու համար (սկսած բնական կարիքները հոգալու հնարավորությունից մինչեւ բժշկական օգնության տրամադրում): Նման պայմանների պատճառով նրա առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է:

    Բավականին բարդ վիրահատությունից հետո հետվիրահատական բուժում եւ համապատասխան պայմաններ չտրամադրելը հավասարազոր է դարձրել Պավել Մանուկյանին խոշտանգման փաստը:

    Ինչու՞ է այս իշխանությունը երազում սպանել մարդուն: Այս հարցի պատասխանը հնարավոր է փնտրում են շատերը: Իմ կարծիքով այս իշխանությունը տառապում է մարդ սպանելու մոլուցքով:

    Քանի որ այս պահին համապատասխան պաշտոնյան ով իրավասու է անմիջապես դադարեցնել Պավել Մանուկյանի խոշտանգումը դա «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն է, ապա դիմում եմ Կամո Մանուկյանին`

    պարոն Մանուկյան հրաժարվեք ձեր բաժին սպանությունից` տեղափոխեք Պավել Մանուկյանին «Դատպարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

    Դիմում եմ նաեւ ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կանխեք սպանությունը եւ դադարեցրեք խոշտանգումը»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս