01:23:11 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանն պաշտոնական արարողությամբ դիմավորել է Սալմանին, ում նա համարում էր մարդասպան

    18:49 23 Հունիս 2022

    ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նստավայրում պաշտոնական արարողությամբ դիմավորել է արքայազն Սալմանին։

    Էրդողանի և թագաժառանգի երկկողմ հանդիպումից հետո նախատեսվում է, որ տեղի կունենա պատվիրակությունների ընդլայնված կազմով  հանդիպումը։ Բանակցություններից հետո Մուհամեդ Բին Սալմանը մասնակցելու է Էրդողանի կողմից նրա պատվին կազմակերպած պաշտոնական ընթրիքին:

    Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները ավելի բարձր մակարդակի կհասնեն:

    Հիշեցնենք, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանությունից հետո Էրդողանը Մուհամեդ Բին Սալմանին համարում էր մարդասպան, իսկ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ հենց Սալմանն է սպանության պատվիրատուն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս