04:53:59 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՊԵԿ-ը պատրաստ է իր դեմ կայացված դատական ակտերի պահանջները կատարել կամովին. Հարկադիր ծառայություն դիմելու կարիք չկա

    14:45 24 Հունվար 2023

    Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարներն ստանալու համար կարիք չկա դիմելու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, քանի որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է կամովին կատարել այդ դատական ակտերի պահանջները:

    «Ուստի, ՀՀ ՊԵԿ-ի դեմ կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊԵԿ` տրամադրելով համապատասխան բանկային հաշվեհամարը, բռնագանձման ենթակա գումարներն ստանալու նպատակով»,-ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս