03:32:39 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արարատ Միրզոյանը հանդիպել է Էնրիկե Մորայի հետ. քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր

    20:04 26 Հունվար 2023

    Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորային: Այս մասին տեղեկանում է ԱԳՆ-ից:

    Կողմերը կարեւորել են նույն օրը տեղի ունեցած ՀՀ-ԵՄ քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսության առաջի նիստի անցկացումը: Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր:

    Արարատ Միրզոյանը եւ Էնրիկե Մորան անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս