09:07:29 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առողջապահության նախարարությունն առաջարկում է չեղարկել բուժհիմնարկների անժամկետ լիցենզավորումը

    15:19 21 Մարտ 2023

    ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է չեղարկել որոշումը բուժհաստատությունների անժամկետ լիցենզավորման մասին։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մարտի 21-ին ասել է գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը։

    Նախկին կարգավորումն առաջարկվում է փոխարինել 5 տարով լիցենզիա տալով։ Փոփոխության նպատակը, նրա խոսքով, պրոֆեսիոնալ կադրերի մշտական առկայության ապահովումն է։ Իշխանություններն ուշադրությունից դուրս չեն թողնի նաեւ բուժհաստատությունների նյութական բաղադրիչը։ «Նախագծով նախատեսվում է անցումային շրջան։ Լիցենզավորման գործընթացը կմեկնարկի Երեւանի բուժհաստատություններից։ Դրանից հետո փոփոխությունները կվերաբերեն նաեւ հանրապետության տարբեր մարզերին»,- ասել է Ավանեսյանը։

    Իր հերթին, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մի շարք կասկածներ եւ մտահոգություններ է հայտնել։ Նրա խոսքով՝ նախագծում նշված չեն այն պարամետրերը, որոնցով այս կամ այն բժշկական սարքավորումը հնացած կհամարվի։ «Տպավորություն է ստեղծվում, որ այս նախագիծն ընդունվում է միայն մեկ նպատակով. որոշ բուժհաստատություններ զրկել լիցենզիայից»,- նշել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս