13:03:15 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղում

    18:47 31 Հունվար 2023

    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մասիսի, Արարատի, Արթիկի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ախուրյանի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։

    Վարդենյաց լեռնանցքում, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

    Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս