07:25:07 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քերոբյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը

    12:25 21 Մարտ 2023

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 20-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին պետական հատվածի և բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

    Նախարարությունից հայտնում, են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։

    Անդրադարձ է կատարվել տնտեսության հատկապես այն ճյուղերին, որոնցում հնարավոր է ծավալել առավել արդյունավետ փոխգործակցություն՝

    մեքենաշինություն,

    հանքարդյունաբերություն,

    մետալուրգիա,

    փայտամշակում,

    կահույքագործություն,

    գյուղատնտեսություն,

    հեռահաղորդակցություն,

    զբոսաշրջություն և այլ ուղղություններ։

    Քննարկվել է նաև հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաև Բելառուսում հայկական առևտրի տուն ստեղծելու հնարավորությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս