- Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր
- «Եվրատեսիլ»-ից Ադրբեջանի դուրս մնալը պաշտոնական չէ․ Պատվիրակության ղեկավար
- Ինչի՞ վրա են իրենց հույսը դրել «Նիկոլի վերջին օրերի վկաները». Ալեն Ղեւոնդյան
- Ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, շատ կարևոր է, որ դա ուղղված է ապագային, ՀԱՊԿ զարգացմանը․ Փաշինյանը՝ Պուտինին
- Հանդիպում 30 տարի անց՝ Ֆրանսիայի հրապարակում
- Ուկրաինայի հատուկ ծառայությունները Մազանովսկի շրջանում ամոնիակային սելիտրա են պայթեցրել․ ՌԴ ՊՆ
- Թուրք լրագրողին հունից հանել է Զելենսկու պահանջներից մեկը
- Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցության հարցը
- Բելգրադի վրա տեղադրված ռումբերի մասին սպառնալիքների տարափ է տեղացել
- Էլիզաբեթ Բորնը Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել
Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, այլ ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի․ Վաալ
12:21 14 Մայիս 2022Բաքուն ու Երևանն այսօր բանակցում են մի քանի ձևաչափերով: Վերլուծաբաններն ու լրագրողները քննարկում են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացն ու դրա ապագան: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:
Մայիսի 12-ին Դուշանբեում կայացավ ՀՀ-ի, ՌԴ-ի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ուր քննարկվեցին 2020-2021 թթ. եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տեղեկացնում է ՀՀ-ի արտգործնախարարությունը:
Ըստ Հայաստանի դիվանագիտական գերատեսչության՝ հանդիպմանը «մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման, սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ»։ Ռուսաստանի հովանավորությամբ բանակցային այս գործընթացն ընթանում է Մոսկվայի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած արյունալի պատերազմի և Արևմուտքի հետ Ռուսասատանի հակադրության պայմաններում:
Վաշինգտոնն ու Բրյուսելը ևս ներգրավված են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներում: Հիշեցնենք, որ վերջերս Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի մասնակցությամբ կայացել էր ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը: Բացի այդ, Դուշանբե կատարած այցից առաջ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայ-ադրբեջանական գործընթացը քննարկել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի հետ, իսկ մայիսի 11-ին ԱՄՆ պետքարտուղարը հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին է անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իր հեռախոսազրույցում, ուր վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունն աջակցել, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում, կողմերի միջև տեւական խաղաղության հաստատմանը:
The Washington Post-ի սյունակագիր, ամերիկահայ Դեյվիդ Իգնեշիուսն «Հայաստանի եւ նրա պատմական հակառակորդներ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ» հարաբերությունները կարգավորելու այս օրերի խաղաղ գործընթացը որակում է «անհավանական»: Զարմանալին այն է, որ այս գործընթացին իրենց աջակցությունն են ցուցաբերում թե՛ ԱՄՆ-ը, և թե՛ ՌԴ-ը, շեշտում է Իգնեշիուսը: The Washington Post-ի հրապարակած իր հոդվածում սյունակագիրը գրում է, որ «աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող ինտենսիվ մարտերի վրա, եւ Կովկասում դիվանագիտական խնդիրները կարող են ընկալվել որպես կողմնակի շոու»:
Դրա հետ մեկտեղ, ըստ Իգնեշիուսի՝ անլուծելի այս հակամարտությունների կարգավորման գործնթացին աջակցումը ոչ միայն կարեւոր է այդ երկրների համար, այլ նաեւ բխում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերից` «ստեղծելով երկխոսության համար օգտակար խողովակներ»: Նա, սակայն, ՌԴ-ի նախագահ Պուտինին որակում է որպես «անհուսալի միջնորդ», ով հետապնդում է իր սեփական շահը: Ըստ Իգնեշիուսի՝ Հայաստանը դեռ չի ապաքինվել պատերազմից հետո, որը հազարավոր կյանքեր խլեցեւ մեծ վնասներ հասցրեց երկրին: Նա ընդգծում է՝ հարկադրված խաղաղությունից Հայաստանի համար լավագույն պաշտպանությունն է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մասնակցությունը բանակցային գործընթացին: Դրա համատեղ ջանքերի ուղիներից մեկը կլիներ, ըստ սյունակագրի, Մինսկի խմբի վերածնունդը, որի աշխատանքներն այսօր բոյկոտում է Մոսկվան, նշում է նա՝ հիշեցնելով, որ «փոխարենը, ԵՄ-ը միացել է ՌԴ-ին որպես բանակցությունների հովանավոր»: Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն ընդգծում է, որ այսօր հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի բոլորովին այլ դիվանագիտական ձևաչափ:
Մինսկի խմբի ձևաչափը մեռած է, սակայն կարևոր է պահպանել նրա փաստաթղթային ժառանգականությունը, գտնում է նա: «Կարևոր է պաշտոնապես չհայտարարել այս ձևաչափի մահվան մասին, քանի որ Մինսկի խումբը ունի որոշակի գործառույթ: Այն ունի համատեղ հայտարարությունների պատմություն, այդ թվում երեք նախագահների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի։ Այսպիսով, առկա է փաստաթղթերի ժառանգականություն՝ կապված Մինսկի խմբի հետ, որը կարևոր է չկորցնել»,- պնդում է դե Վաալը:
Նրա կարծիքով, այսօր ՌԴ-ի ու ԵՄ հովանավորությամբ ձևաչափերն ընթանում են զուգահեռ, և Բրյուսելը չի ձգտում փոխարինել Մոսկվայի գործընթացը: «Այն, ինչ տրամադրում է ԵՄ-ը, մի փոքր այլ բան է: Այն նոր խաղացող է, որին, կարծում եմ, հատկապես դրական է վերաբերում ադրբեջանական կողմը: Այն կապված չէ անցյալի հետ: Նրանք ազնիվ միջնորդներ են, ովքեր չունեն տարածաշրջանում մեծ օրակարգ, ինչպես օրինակ ռուսները կամ Թուրքիան և Իրանը»,- պնդում է դե Վաալը:
Ըստ վերլուծաբանի՝ հակամարտող կողմերը պատրաստ չեն այսօր լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, որը կարող է ուժի չկիրառման երաշխիք դառնալ: Դա հատկապես կարևոր է ԼՂ հայության համար, ասում է նա: Անդրադառնալով Վաշինգտոնի ներգրավվածությանը՝ դե Վաալը գտնում է, որ ԱՄՆ-ն այսօր փորձում է աջակցել այս ավելի չեզոք արևմտյան խաղաղ գործընթացին, որն, ըստ նրա, չի հակասում ՌԴ-ի հիմնական նպատակներին կամ 2020 թ. նոյեմբերի հրադադարի հայտարարությանը։
Լրահոս
- «Եվրատեսիլ»-ից Ադրբեջանի դուրս մնալը պաշտոնական չէ․ Պատվիրակության ղեկավար 02:00 17 Մայիս 2022
- Ինչի՞ վրա են իրենց հույսը դրել «Նիկոլի վերջին օրերի վկաները». Ալեն Ղեւոնդյան 01:46 17 Մայիս 2022
- Ուկրաինայի հատուկ ծառայությունները Մազանովսկի շրջանում ամոնիակային սելիտրա են պայթեցրել․ ՌԴ ՊՆ 01:31 17 Մայիս 2022
- Թուրք լրագրողին հունից հանել է Զելենսկու պահանջներից մեկը 01:16 17 Մայիս 2022
- Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցության հարցը 01:00 17 Մայիս 2022
- Բելգրադի վրա տեղադրված ռումբերի մասին սպառնալիքների տարափ է տեղացել 00:45 17 Մայիս 2022
- Էլիզաբեթ Բորնը Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել 00:30 17 Մայիս 2022
- ԱՄՆ-ը մտադիր է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանել 5 խմբավորումների 00:15 17 Մայիս 2022
- Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր 23:45 16 Մայիս 2022
- Ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, շատ կարևոր է, որ դա ուղղված է ապագային, ՀԱՊԿ զարգացմանը․ Փաշինյանը՝ Պուտինին 23:23 16 Մայիս 2022
- Հանդիպում 30 տարի անց՝ Ֆրանսիայի հրապարակում 23:21 16 Մայիս 2022
- Հրաչյա Մուշեղյանը լքել է Հակակոռուպցիոն կոմիտեն. պատճառը թափ հավաքող հանրահավաքներն են ու իշխանափոխության վտանգը. 168.am 23:06 16 Մայիս 2022
- Մոսկվայում կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը 22:52 16 Մայիս 2022
- Վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 22:48 16 Մայիս 2022
- Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ է․ Շարմազանով 22:36 16 Մայիս 2022
- Երևանում կին վարորդը ոչ սթափ վիճակում հարձակվել է պարեկների վրա, հայհոյել և թքել նրանց վրա 22:25 16 Մայիս 2022
- Ինքը կազմաքանդի բանակը, մերժի պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները, ու վերջում ՀԱՊԿ-ը մեղավոր դուրս գա՞․ Ա․ Ղազինյան 22:14 16 Մայիս 2022
- Աղվան Հովսեփյանի որդիների գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդության քննությունը հետաձգվեց 22:03 16 Մայիս 2022
- Հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը, որը շուտով կլինի Երևանում․ Տիգրան Ավինյան (վիդեո) 21:52 16 Մայիս 2022
- Դատապարտում ենք փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, ոստիկանությանը կոչ ենք անում բացառել այս դեպքերը․ՓՊ 21:41 16 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
23:45 16 Մայիս 2022 Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր
-
01:46 17 Մայիս 2022 Ինչի՞ վրա են իրենց հույսը դրել «Նիկոլի վերջին օրերի վկաները». Ալեն Ղեւոնդյան Ինչի՞ վրա են իրենց հույսը դրել «Նիկոլի վերջին օրերի վկաները». Ալեն Ղեւոնդյան
-
00:45 17 Մայիս 2022 Բելգրադի վրա տեղադրված ռումբերի մասին սպառնալիքների տարափ է տեղացել Բելգրադի վրա տեղադրված ռումբերի մասին սպառնալիքների տարափ է տեղացել
Քաղաքականություն
-
20:56 16 Մայիս 2022 Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան
-
17:11 16 Մայիս 2022 Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքն այնքան էլ չգոհացրեց Հայաստանին. վարչապետ Բայց ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։
-
16:36 16 Մայիս 2022 ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ապահովման ամենակարևոր գործոնն է. Նիկոլ Փաշինյան «Հայաստանը դրական է տրամադրված ՀԱՊԿ-ին և լիարժեքորեն աջակցում է նրա հետագա զարգացմանը»