- «Հրապարակ». Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ
- Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել
- Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար
- Ձյուն, անձրև և ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
- Գետափի կամրջի մոտ ուժեղ քամուց մոտ 20 մետրանոց բարդու ծառը տապալվել է
- Քիշնևի քաղաքապետի հետ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին
- Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա
- Գողացված հեռախոսը հայտնաբերվել է
- Հռոմի պապին հոսպիտալացրել են
- Նիկոլն ու գագաթաժովը՝ սուտ, դատարկ եւ վնասարար
ՄԱԿ անտարբերությունը 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում
15:18 27 Հունվար 2023Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek» պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։
«Արմենպրես»—ը ներկայացնում է «Որքան օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները» խորագիրը կրող հոդվածը՝ մասնակի կրճատումներով․
«Միավորված ազգերի կազմակերպությունը, որն իր հիմնադրման պահին ներառում էր 51 անկախ պետություն, այժմ վերածվել է 193 անդամ միավորող կառույցի, ինչը մեծ քայլ է ինքնորոշման համար: Սակայն երբեմն այն, իր կաթվածահարության և անգործության պատճառով, ակամա վավերացրել է էթնիկ փոքրամասնություններին հալածող ավտորիտար պետությունները:
Այս պահին հենց դա է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, որը հայ բնակչության կողմից կոչվում է Արցախ: ՄԱԿ անտարբերությունը մոտ մեկ ամիս 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը:
Ի վերջո, ՄԱԿ-ի հիմնարար նպատակն է աջակցել բոլոր ժողովուրդների՝ իրենց կամքը խաղաղ պայմաններում արտահայտելու իրավունքին։ Շատ բազմէթնիկ ազգեր հենց այդպես էլ արել են՝ ապրելով ներդաշնակության և ժողովրդավարության մեջ: Սակայն մյուսները, հաճախ հենվելով «պատմության» խեղված տարբերակների վրա, կառուցել են խտրականության, անհանդուրժողականության և բռնության միջավայր: Եթե ՄԱԿ-ը լուրջ է վերաբերում ազատությունը խթանելու և բռնությունը կանխելու իր պարտականությանը, ապա այն չի կարող թույլ տալ ճնշել ազատությունը միայն այն պատճառով, որ դա տեղի է ունենում անդամ պետության սահմաններում:
1990-ականներին և 2000-ականների սկզբին Սերբիայից Սլոբոդան Միլոշևիչը, Ինդոնեզիայից Բ.Ջ. Հաբիբին և Սուդանից Օմար ալ-Բաշիրը բոլորն օգտագործել են իրենց երկրների՝ ՄԱԿ-ում ինքնիշխան պետության կարգավիճակը, այսպես կոչված, «ինքնիշխանության հաստ վարագույրը»՝ անպատիժ գործելու համար:
Այս առաջնորդները հակադարձում էին ապացուցված փաստերին՝ հավաստիացնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը, որ իրենց երկրներում ամեն ինչ լավ է: Գործողությունները կանխարգելելու նպատակով նրանք առաջ քաշեցին նեղ շահեր՝ այդպիսով մանիպուլացնելով ՄԱԿ անդամ պետություններին, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին: Մյուսները հետևեցին նրանց օրինակին։ Նման բռնակալների համար ՄԱԿ-ը երբեմն ծառայել է որպես ակամա վահան մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Դարֆուրի ժողովուրդների համար, ի թիվս այլոց, դա հանգեցրեց զանգվածային ողբերգության:
Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը պայքարել է ազատության համար՝ ընդդեմ Ադրբեջանի բռնապետության, որն իր տանիքի ներքո մարդու իրավունքների ոտնահարման և ճնշումների ապշեցուցիչ ցուցանիշներ ունի: Միևնույն ժամանակ, Արցախը ցուցադրել է ժողովրդավարական ձևով ինքնակառավարվելու կարողություն՝ մարդկանց իրավունքների և ազատությունների նկատմամբ լիակատար հարգանքով:
Բաքվի ավտոկրատներն արձագանքեցին՝ պարբերաբար մանիպուլացնելով ինչպես ՄԱԿ-ի անդամներին միջազգային մակարդակով, այնպես էլ՝ իրենց սեփական ժողովրդին՝ երկրի ներսից: Նրանք քարոզչությունն օգտագործել են հայերի՝ որպես թշնամու կերպարը ստեղծելու համար՝ այդպիսով հանգեցնելով միջազգային անգործության և նույնիսկ որոշակի աջակցության իրենց տոտալիտար ռեժիմին:
2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի վերսկսումից ի վեր հազարավոր հայեր սպանվել և խեղվել են, իսկ տասնյակ հազարները՝ բռնի տեղահանվել։ Այժմ՝ դեկտեմբերի 12-ից մինչ օրս, Արցախը շրջափակված է։ Կանայք, երեխաները և տարեցները հայտնվել են թակարդում՝ առանց սննդի, դեղորայքի և այլ հիմնական պարագաների այս սառնամանիքին։ Տեղի են ունեցել գազի և էլեկտրաէներգիայի ընդհատումներ: Այս ամենը հանգեցրել է իրական հումանիտար ճգնաժամի։
Ադրբեջանի մոտ անպատժելիության զգացումը և դրա հետևանք հանդիսացող ռազմական գործողությունները, որոնք արձանագրվել են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, հավանական շատ ավելի վատ զարգացման նախադրյալներ են: Վտանգներն ավելի են մեծանում Արցախում միջազգային աչքի ու ականջի բացակայության պայմաններում։ Ցեղասպանության կանխարգելման ցանցը զգուշացրել է, որ դա «էթնիկ զտումների և հայերին Արցախից դուրս մղելու» փորձ է։
Դեռևս 1990-ականներին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դրսևորեց խիզախություն և վճռականություն՝ ուժով համոզելով միջազգային հանրությանը վճռականորեն գործելու ծայրահեղ տառապանքի և բռնության պայմաններում: Նա պնդել է մարդկային անվտանգության և ժողովրդի պաշտպանության գերակայությունը, ում անունից էլ գրվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«Ինքնիշխանության խիստ ավանդական պատկերացումներն այլևս չեն կարող լիարժեքորեն արձագանքել ամենուրեք ժողովուրդների՝ իրենց հիմնարար ազատություններին հասնելու ձգտումներին», - 1999 թվականի սեպտեմբերին ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ը վերափոխվել է՝ ստեղծելով պաշտպանության և կանխարգելման հնարավորությունների մշակված համակարգ՝ վաղ նախազգուշացումից և գործողություններից մինչև կանխարգելիչ դիվանագիտություն, խաղաղության հաստատում և խաղաղապահություն: Հայաստանը հետևողականորեն նպաստել է այդ նախաձեռնությանը, մասնավորապես՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին:
Արցախում վատթարացող իրադրությունը վերահաս հումանիտար աղետի և բռնության վաղ նախազգուշացման դասական օրինակ է: Եթե արձագանքման քայլեր չձեռնարկվեն, ապա որն է ՄԱԿ բարեփոխման իմաստը: «Both-sidesism»-ը՝ կեղծ, սակայն երկու կողմերին դիվանագիտորեն մեղադրող դիրքորոշումը, և նեղ ու հակասական շահերի խառնաշփոթը ոչինչ չեն անում Արցախի ժողովրդի համար: Ավելին, դրանք սարսափելի ուղերձ են ուղարկում մարդկանց ամենուր և կանաչ լույս են տալիս բռնակալներին:
Որպես ՄԱԿ-ում Հայաստանի նախկին դեսպան՝ ես ցավում եմ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև մտահոգված եմ կազմակերպության վստահելիության և ապագայի առնչությամբ:
Եկել է ՄԱԿ-ի առաջնորդության ժամանակը, այլապես տուժածները կգան այն եզրակացության, որ կառույցի հանձնառությունները սին են: Նման դավաճանությունը, բարբարոսությանը հետ նմանօրինակ համակերպումը վրդովեցուցիչ կլինի: Արցախի ժողովուրդն արժանի է նույն ինքնորոշման և պառակտումներից ազատ կյանքի, ինչ բոլորս։
ՄԱԿ-ը պետք է սա հասկանա, քանի դեռ ուշ չէ»:
Լրահոս
- «Հրապարակ». Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ 09:30 30 Մարտ 2023
- Էստոնիայում պաշտոնյաներին կարգելեն օգտագործել Tik Tok-ը 02:00 30 Մարտ 2023
- Pepsi-ն ներկայացրել է ըմպելիքի նոր տարբերանշանը 01:39 30 Մարտ 2023
- ԱՄՆ-ն պատրաստվում է տիեզերքում ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի հետ հակամարտությանը․ WSJ 01:18 30 Մարտ 2023
- Alibaba-ն կբաժանվի 6 անկախ բիզնես խմբի, որոնցից յուրաքանչյուրը դուրս կգա բորսա 00:40 30 Մարտ 2023
- Հրանտ-Լեոն Ռանոսն արձագանքել է Հայաստանի հավաքականում իր նորամուտին 00:19 30 Մարտ 2023
- Մաստակը, որը ժամանակին եղել է Ռոբերտ Դաունի կրտսերի բերանում, աճուրդի է հանվել 40 հազար դոլարով 00:00 30 Մարտ 2023
- Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել 23:58 29 Մարտ 2023
- Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար 23:53 29 Մարտ 2023
- Ձյուն, անձրև և ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 23:42 29 Մարտ 2023
- Գետափի կամրջի մոտ ուժեղ քամուց մոտ 20 մետրանոց բարդու ծառը տապալվել է 23:31 29 Մարտ 2023
- Քիշնևի քաղաքապետի հետ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին 23:17 29 Մարտ 2023
- Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա 23:06 29 Մարտ 2023
- Գողացված հեռախոսը հայտնաբերվել է 22:54 29 Մարտ 2023
- Հռոմի պապին հոսպիտալացրել են 22:44 29 Մարտ 2023
- Նիկոլն ու գագաթաժովը՝ սուտ, դատարկ եւ վնասարար 22:32 29 Մարտ 2023
- Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում ջրանջատում կլինի 22:18 29 Մարտ 2023
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 22:06 29 Մարտ 2023
- Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել 21:55 29 Մարտ 2023
- Հրադադարի ռեժիմի խախտում՝ Արցախում 21:45 29 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:06 29 Մարտ 2023 Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա
-
22:44 29 Մարտ 2023 Հռոմի պապին հոսպիտալացրել են Հռոմի պապին հոսպիտալացրել են
-
21:55 29 Մարտ 2023 Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
Տնտեսություն
-
22:18 29 Մարտ 2023 Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում ջրանջատում կլինի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում ջրանջատում կլինի
-
18:27 29 Մարտ 2023 Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
-
15:49 29 Մարտ 2023 CNN-ի եթերում քաղաքագետը զգուշացրել է դոլարի անկման վտանգի եւ դրա հետեւանքների մասին CNN-ի եթերում քաղաքագետը զգուշացրել է դոլարի անկման վտանգի եւ դրա հետեւանքների մասին
Հասարակություն
-
10:49 30 Մարտ 2023 «Ժողովուրդ». Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Ընդհանուր առմամբ՝ 150 ավտոբուսները 2022թ. գնվել է մոտ 3.4 մլն ԱՄՆ դոլար ավել գումարով։
-
09:52 30 Մարտ 2023 «Հրապարակ». Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր Ինչ վերաբերում է հողային, այլընտրանքային ուղիներին, ապա Լիսագորի այս ճանապարհից բացի, այլ շրջանցող ճանապարհներ էլ կան, որոնք կարող են օգտագործվել Հայաստան-Արցախ կապը պահելու համար, բայց դրանք դժվարանցանելի են»:
-
09:41 30 Մարտ 2023 «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Ըստ լուրերի՝ ինտրիգը հիմքի մեջ է, որին կանրադառնանք առաջիկայում: