08:47:03 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևան ժամանած Եգիպտոսի նախագահն ու Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց կունենան. համատեղ հայտարարությամբ հանդես կգան

    18:36 28 Հունվար 2023

    Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

    Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

    Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

    Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ