09:58:54 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ-ում առաջարկել են բարձրացնել անձնագրեր ստացած միգրանտների զորակոչային տարիքը

    20:53 25 Սեպտեմբեր 2022

    Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հարցերով խորհրդի նախագահ Վալերի Ֆադեեւն առաջարկել է դիտարկել աշխատանքային միգրանտների եւ ՌԴ անձնագիր ստացած այլ քաղաքացիների զինվորական տարիքը մինչեւ 45 կամ 50 ավելացնելու հնարավորությունը, հայտնում է MK-ն։

    Ֆադեեւի հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի Սահմանադրության համաձայն, հայրենիքի պաշտպանությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացու երկարաժամկետ պարտավորությունն է։ Նա ընդգծել է, որ օրենքը չի տարբերում ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստացածներին եւ հպատակություն ձեռք բերածներին։

    Ֆադեեւը հավելել է, որ միեւնույն ժամանակ, գործող օրենսդրության համաձայն, եթե միգրանտները 27 տարեկանից բարձր են, ապա նրանք ենթակա չեն զինվորական ծառայության զորակոչի եւ, հետեւաբար, չեն կարող ռազմական մասնագիտություն ստանալ եւ ընկնել ռեզերվ։

    Մոտ ժամանակներս ԲՈՀ-ը մտադիր է այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնել Պետդումայի եւ ՌԴ պաշտպանության նախարարության հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս