10:43:21 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան

    20:56 16 Մայիս 2022

    «Դիմադրություն» շարժումը վաղը՝ առավոտյան ժամը 08։00-ից, ողջ մայրաքաղաքում կվերսկսի անհնազանդության խաղաղ ակցիաները, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ փակելու են փողոցներ և պարալիզացնելու են երթևեկությունը։

     

    Իշխան Սաղաթելյանը կոչ արեց պետական ոլորտի աշխատողներին, ուսանողներին, որ իրենց գործատուներին, դասախոսներին տեղեկացնեն, որ վաղ չեն գնալու աշխատանքի, դասի և միանան ընդդիմության պայքարին։

     

    «Նիկոլ Փաշինյանի հեռացման հանրային պահանջը ձևակերպված է, դա այլևս ակնհայտ փաստ է։ Մենք այս ակցիաների, գործողությունների միջոցով այդ հանրային պահանջը պետք է ամենօրյա ռեժիմով փաստենք, ցույց տանք, որ ինքն այլևս երկրում իշխանություն չունի, երկրում իշխանությունը այլևս պատկանում է ժողովրդին, կա իրական երկիշխանություն և օր առաջ պետք է հեռացնել այս չարիքի կառավարությանը, որոնց վաղուց չեն սպասարկում Հայաստանի, Արցախի և առհասարակ մեր ժողովրդի շահերը»,– ասաց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս