- Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան
- «Սթափության կոչ եմ անում». Ավինյանը՝ Երեւանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունների մասին
- Արցախին հասցրվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս. Եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 9 800 մարդ․ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը
- Մահացած հայտնաբերված նորածինը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով․ ՔԿ
- Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործով կայացվել է առաջին վճիռը. պետությանը կվերադարձվի մոտ 82 մլն դրամ
- Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյան
- Փաշինյանը Արմեն Ղուլարյանին 2 օրով գործուղում է Շվեյցարիա
- Փաշինյանն իր խորհրդական Արտաշես Թումանյանին երկարատեւ արձակուրդի է ուղարկում
- Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը. ԿԳՄՍՆ
- Նավթի համաշխարհային գինն իջնում է
Իմ կարծիքով՝ Արևմուտքում, հատկապես՝ ԱՄՆ-ում շատ էին տխրել, որ Պուտինը չհարձակվեց Ուկրաինայի վրա, այլ ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը. Գագիկ Համբարյան
11:10 23 Փետրվար 2022ArmDaily.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը
-ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարում էին ռուսական զորքերի Ուկրաինա մոտալուտ ներխուժման մասին: Անգամ օր ու ժամ էին նշում: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Բայդենը հեռուստաուղերձի ժամանակ հայտնեց, որ Պուտինը ներխուժելու որոշում է կայացրել, որ հարձակումը Ուկրաինայի վրա օրերի հարց է: բայց տեղի ունեցավ բոլորովին այլ բան՝ Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, ինչին հետևեց եվրոպացի լիդերների դատապարտող հայտարարությունները: Դուք ինչպե՞ս եք գնահատում Պուտինի այս քայլը, արդյո՞ք սրան կհաջորդի պատերազմ:
-Իմ կարծիքով՝ Արևմուտքում, հատկապես՝ ԱՄՆ-ում շատ էին տխրել, որ Պուտինը չհարձակվեց Ուկրաինայի վրա, այլ ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը:
Հասկանալու համար, թե պատերազմ կլինի, թե՝ ոչ, նախ պետք է հասկանալ, թե ինչ սահմաններում է Պուտինը ճանաչել այս հանրապետությունները: մենք գիտենք, որ 14 թ. հետո, երբ Դոնեցկի և Լուգանսկի մարզերը հռչակեցին իրենց անկախությունը, ուկրաինական բանակը 15-16 թթ մի քանի ռազմական օպերացիաներ կազմակերպելով հասավ նրան, որ Ուկրաինայի արևելքում գտնվող այդ 2 շրջանների տարածքի մեծ մասն անցավ իր վերահսկողության տակ: Իսկ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների վերահսկողության տակ մնացին նախկին Լուգանսկի մարզի հարավ-արևելքը և հարավային շրջանը և Դոնեցկի մարզի արևելյան շրջանները: Հիմա խնդիրը հետևյալն է՝ եթե ՌԴ-ն այդ 2 ինքնահռչակ հանրապետությունները ճանաչել է նախկին Լուգանսկի և նախկին Դոնեցկի մարզերի սահմաններում, ապա չի բացառվում, որ ռազմական գործուղություններ կարող են սկսվել: Իսկ եթե պաշտոնական Մոսկվան այս 2 հանրապետությունները ճանաչել է այն սահմաններով, որոնք գտնվում էին ներկայիս Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների վերահսկողության տակ, ապա պատերազմի մասին խոսելն ավելորդ է:
Հատկանշական է նաև այն, որ Ուկրաինայի նախագահն այսօր կոշտ քայլերի չգնաց և չխզեց դիվանագիտական հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ: Հիշենք՝ երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Օսեթիայի անկախությունը, Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ Ուկրաինան, չնայած այն բանին, որ 2014 թ. կորցրեց Ղրիմի մարզը, իսկ հիմա կորցնում է Լուգանսկի և Դոնեցկի այն շրջանները, որոնք 2014 թ. ի վեր գտնվում են ռուսամետ իշխանությունների վերահսկողության ներքո, չի խզում իր դիվանագիտական հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ, այլ ընդամենը հայտարարել է, որ դա չի բացառում:
-Արևմուտքից հնչող դատապարտող հայտարարությունների բովանդակությունը հիմնականում այն է, որ Լուգանսկի և Դոնեցկի անկախությանճանաչումը հակասում է Մինսկի համաձայնագրերին, խախտվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և սպառնում են կիրառել այնպիսի պատժամիջոցներ, որոնցով կարգելվի այդ տարածքներում ներդրումներ կատարել: Ճանաչումն Ինչո՞վ է հակասում Մինսկի համաձայնագրերին և պատժամիջոցների կիրառումն ի՞նչ վնասներ կարող է հասցնել ճանաչված հանրապետություններին:
-Նախ սկսենք նրանից, որ Արևմուտքն ինչպես միշտ գործում է երկակի ստանդարտներով: բանը նրանում է, որ
2015 թ. ի վեր բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով Կիևը տապալում է Մինսկի համաձայնագրերի կատարումը: Օրինակ՝ Մինսկի համաձայնագրում կա կետ, որի համաձայն Կիևը պետք է փոխի իր Սահմանադրությունը և Դոնեցկի ու Լուգանսկի նախկին մարզերին տա ավելի լայն ինքնավարություն: Անցել է 8 տարի, այս ուղղությամբ որևէ քայլ արե՞լ է Ուկրաինան: Իսկ Արևմուտքը՝ որպես Ուկրանիայի թիվ մեկ գործընկեր և ռազմավարական գործընկեր, ինչ-որ քայլեր ձեռնարկե՞լ է: Մինսկի համաձայնագրի տապալումն ամբողջությամբ Կիևի և դրա հետևում կանգնած արևմտյան ուժերի խղճին է:
Տարբեր մակարդակներում ՌԴ-ի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ պաշտոնական Կիևը չի իրականացնում Մինսկի համաձայնագրերը: Բազմիցս, գոնե վերջին 3 4 տարիներին պաշտոնական Կիևը բացահայտ դժգոհում է Մինսկի համաձայնագրերից և հայտարարել է, որ շատ կետեր նրան դուր չեն գալիս, կետեր, որոնք բավական մեծ լիազորություններ են տալիս Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների տեղական ինքնակառավարման մարմիններին:
Այդ մասին հայտարարություններ եղել են և՝ պաշտոնական մակարդակում և՝ ռուսական և ուկրաինական առաջատար հեռուստաալիքներով հեռարձակվող թոք շոուներին մասնակցող ուկրաինացի վերլուծաբանների, քաղաքագետների ու քաղաքական գործիչների կողմից:
Իհարկե, Կիևը չէր իրագործելու Մինսկի համաձայնագրերը՝ հույս ունենալով, որ իր թիկունքում կանգնած Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ--ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և առհասարակ՝ ՆԱՏՕ-ն, թույլ չեն տա Ռուսաստանին կոնկրետ քայլեր ձեռնարկել Կիևի նկատմամբ և պարտադրել վերջինիս իրագործել Մինսկի համաձայնագրերով իր կողմից ստանձնած պարտավորությունները:
Ինչ վերաբերում է Արևմուտքի պատժամիջոցներին: Պաշտոնական Կիևի կողմից չվերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջաններում, ինչպես նաև Ղրիմում 2014 թ. ի վեր որևէ արևմտյան ներդրող մի ցենտ ներդրում չի արել: Հիմա ո՞ւմ են ինչ արգելում: Դոնեցկում և Լուգանսկում փակվել են արևմտյան խոշոր կորպորացիաների մասնաճյուղերը, օրինակ, ՄակԴոնալդսը:
Հետաքրքիր է, 2014 թ. Դոնեցկի ու Լուգանսկի օդանավակայաններն ինքնաթիռներ ընդունե՞լ են Արևմուտքից կամ այլ երկրներից: Այդ օդանավակայանները քանդված են, իսկ վերականգնվելու դեպքում էլ այդ օդանավակայաններ թռնելու են միայն ռուսական ավիաընկերությունները, ինչպես հիմա դա անում են Սիմֆերոպոլի օդանավակայանում, և դրանից տեղի բնակչությունը բացարձակ չի տուժում: Հիմա, եթե Արևմուտքն այսպիսի ծիծաղելի որոշումներ է ընդունում, ո՞ւմ համար է ընդունում: Դրանով Արևմուտքը ցույց է տալիս իր անճարությունը նախևառաջ: Եվ երկրորդ՝ այսպիսի պոպուլիստական, բացարձակ իրենից ոչինչ չներկայացնող և որևիցե ազդեցություն չունեցող պատժամիջոցներով խաբում են ուկրաինացիներին, թե տեսեք, մենք թույլ չենք տալիս, որ մեր գումարները գնան Դոնեցկ կամ Լուգանսկ:
-Պարոն Համբարյան, մի փոքր խոսենք Ռուսաստանից դեպի Եվրոպա էներգակիրների հոսքերի մասին: Եվրոպան կարծում է, որ քանի որ Ռուսաստանի եկամուտները գոյանում են հիմնականում դեպի Եվրոպա գազի վաճառքից, հետևաբար Ռուսաստանը չի դադարեցնի գազի մատակարարումը: Չնայած այս հանգամանքին, այնուամենայնիվ, Եվրոպան փնտրում է գազի ստացման այլ միջոցներ՝ Ադրբեջան, նորվեգիա և այլն: Ի՞նչ եք կարծում, Արևմուտքը Ռուսաստանի հետ իր հաշվարկներում որքանո՞վ է անսխալական:
-Այո, Ռուսաստանը կտուժի, եթե գազի մատակարումը դադարեցնի: Բայց խնդիրը նրանում է, որ Արևմուտքը և նույն ԱՄՆ-ն երբեք պատժամիջոցներ չեն կիրառում ռուսական էներգակիրները դեպի Եվրոպա արտահանող ծրագրերի և այդ ծրագրերն իրականացնող բիզնես սուբյեկտների նկատմամբ: Դրանից մեծապես կտուժի, օրինակ, Գերմանիայում գազի մենաշնորհ ունեցող գերմանական համապատասխան կորպորացիան, որը բավական էժան գնով գնում է ռուսական գազը և մի քանի անգամ ավել գնով, գոնե վերջին 6-7 ամիսներին այդպես է, վերավաճառում է եվրոպացի սպառողներին: Խնդիրը հետևյալն է՝ եվրոպացիները գոնե էներգակիրների պահով թիրախավորված են ռուսների կողմից, և նրանք դա շատ լավ հասկանում են:
-Ասում եք, որ ռուսական գազը դեպի Եվրոպա արտահանող ծրագրերի նկատմամբ պատժամիջոցներ չկան: Ի՞նչ կասեք Հյուսիսային հոսք 2 նավթամուղի մասին, ինչով Բայդենը բազմիցս սպառնացել է Ռուսաստանին: Վերջերս Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ այն պահին, երբ Ռուսաստանը ներխուժում իրականացնի Ուկրաինա, այդ պահից Հյուսիսային հոսք 2 նավթամուղի աշխատանքը կդադարեցվի և հավաստագիր չեն տա:
-Կարծում եմ, Ռուսաստանը երևի թե երկար ժամանակ է բանակցում է այլ գնորդների հետ:
Եթե ես լինեի ռուսական կողմի փոխարեն, 1-2 տարվա ընթացքում գազային հոսքն ամբողջությամբ Արևմուտքից կտեղափոխեի Արևել, այնպիսի երկրներ, ինչպսիք են. Չինաստանը և Հնդկաստանը, որոնք գազի ահռելի պահանջարկ ունեն: Իսկ Եվրոպան իր գազը որտեղից ուզում է թող ստանա: Իրենք իրենց հույսը դրել են Ոաթարից, Ադրբեջանից, նորվեգիայից բերվող գազի վրա, թող ստանան: Եթե Եվրոպան ԱՄՆ-ին այնքան արտոնություն է տվել, որ ԱՄՆ-ն պետք է որոշի, թե ինքն ինչ գազ պետք է օգտագործի, ավելի վատ Եվրոպայի համար:
Կարծում եմ՝ 2014 թ. սկսած Ռուսական կողմը մտածում է այս ամենի մասին, և չեմ կարծում, որ Պուտինն այնքան արկածախնդիր էր, որ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու որոշումը կայացնելիս հաշվի չի առել այս բոլոր մարտահրավերները: Տեսնենք Մոսկվան ինչպես կարձագանքի: Ինչքանով գտեղյակ եմ, Գերմանիան հավաստագիր չի տա Հյուսիսային հոսք 2 նավթամուղը գործարկելու համար, իսկ այդ դեպքում դա նույն Արևմուտքին ևս մեծ հարված կհասցնի:
Իզաբելա Սուլթանյան
Լրահոս
- Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործով կայացվել է առաջին վճիռը. պետությանը կվերադարձվի մոտ 82 մլն դրամ 14:56 21 Մարտ 2023
- Փաշինյանը Արմեն Ղուլարյանին 2 օրով գործուղում է Շվեյցարիա 14:45 21 Մարտ 2023
- Նավթի համաշխարհային գինն իջնում է 14:23 21 Մարտ 2023
- Մահացած հայտնաբերված նորածինը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով․ ՔԿ 14:23 21 Մարտ 2023
- Տոյվո Կլաարը Բրյուսելում հանդիպել է Չավուշօղլուի հետ 14:12 21 Մարտ 2023
- Պղնձի արժեքն իջնում է 14:00 21 Մարտ 2023
- Փաշինյանն իր խորհրդական Արտաշես Թումանյանին երկարատեւ արձակուրդի է ուղարկում 13:53 21 Մարտ 2023
- Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը. ԿԳՄՍՆ 13:42 21 Մարտ 2023
- Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան 13:38 21 Մարտ 2023
- Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերը նվազել են 30 տոկոսով 13:31 21 Մարտ 2023
- Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ 13:20 21 Մարտ 2023
- «Սթափության կոչ եմ անում». Ավինյանը՝ Երեւանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունների մասին 13:10 21 Մարտ 2023
- Սանոսյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է շինարարության, ճանապարհաշինության, ոլորտներում համագործակցությունը 13:09 21 Մարտ 2023
- Արցախին հասցրվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս. Եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 9 800 մարդ․ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը 13:05 21 Մարտ 2023
- Առաջիկա օրերին կընդունվի Արցախի շրջափակման հետևանքով վնաս կրած ձեռնարկատերերին աջակցության որոշումը․ ԱՀ պետնախարար 12:58 21 Մարտ 2023
- Կալանավորվածին այցի եկած քաղաքացու գրպանում հայտնաբերվել է մարիխուանա 12:47 21 Մարտ 2023
- Տիգրան Ավինյանն իր աշխատանքային ժամերի քանի՞ տոկոսն է ծառայեցնում ԱՆԻՖ-ի կառավարման համար. «Փաստինֆո» 12:36 21 Մարտ 2023
- Քերոբյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը 12:25 21 Մարտ 2023
- Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյան 12:23 21 Մարտ 2023
- Շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ բանակցությունները հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ ԵԽ պատգամավոր 12:07 21 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
22:32 10 Մարտ 2023 Պաշտպանության նախարարը լսել է մարտական հերթապահություն իրականացնողների բարձրացրած հարցերը Պաշտպանության նախարարը լսել է մարտական հերթապահություն իրականացնողների բարձրացրած հարցերը
-
13:14 22 Փետրվար 2023 Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն. ՌԴ դեսպանի հարցազրույցը Sputnik Армения-ին Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն. ՌԴ դեսպանի հարցազրույցը Sputnik Армения-ին
-
17:23 21 Փետրվար 2023 Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Le spectacle du monde պարբերականին Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Le spectacle du monde պարբերականին
Միջազգային լուրեր
-
00:58 22 Մարտ 2023 Իրանի եւ Ռուսաստանի վճարային համակարգերը միացված են եւ կկարողանան հաշիվներ բացել ընկերությունների համար Իրանի եւ Ռուսաստանի վճարային համակարգերը միացված են եւ կկարողանան հաշիվներ բացել ընկերությունների համար
-
13:20 21 Մարտ 2023 Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ
-
13:09 21 Մարտ 2023 Սանոսյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է շինարարության, ճանապարհաշինության, ոլորտներում համագործակցությունը Սանոսյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է շինարարության, ճանապարհաշինության, ոլորտներում համագործակցությունը
Տնտեսություն
-
15:08 21 Մարտ 2023 ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը
-
19:35 20 Մարտ 2023 Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել է Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել է
-
01:38 21 Մարտ 2023 Microsoft-ը նախատեսում է բջջային խաղերի խանութ բացել և մրցակցել Google-ի ու Apple-ի հետ Microsoft-ը նախատեսում է բջջային խաղերի խանութ բացել և մրցակցել Google-ի ու Apple-ի հետ