01:28:42 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցության հարցը

    01:00 17 Մայիս 2022

    Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Անն Լինդը, Պեկկա Հաավիստոն եւ Մեւլութ Չավուշօղլուն կհանդիպեն Անկարայում, որպեսզի քննարկեն սկանդինավյան երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է SVT հեռուստաալիքը՝ հղում անելով թագավորության արտաքին գործերի նախարարությանը։

     

    Հանդիպմանը Թուրքիան նախատեսում է պարզաբանել դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ իր առարկությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

     

    Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Լինդը, ինքը «խորապես հավատում է», որ թյուրիմացությունները կհարթվեն եւ «չեն խանգարի հայտը ներկայացնելու գործընթացին»:

     

    Ֆինլանդիան եւ Շվեդիան, որոնց անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս փուլում չի աջակցում Թուրքիան, հրաժարվել են բավարարել Անկարայի խնդրանքը՝ կապված հանրապետությունում ահաբեկչական ճանաչված խմբավորումների գործունեությանը մասնակցության մեջ կասկածվող 33-ի արտահանձնման հետ։ Մասնավորապես, Անկարան պահանջում է արտահանձնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին եւ քրդերին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս