14:46:47 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փորձ է արվում ԿԸՀ ներկայացուցիչներին վախեցնելով և սպառնալով ոչ մի քվե չպակասեցնել․ Շաքե Իսայան

    20:03 8 Դեկտեմբեր 2021

    «Փորձ է արվում ԿԸՀ ներկայացուցիչներին վախեցնելով և սպառնալով ոչ մի քվե չպակասեցնել» -այս մասին Slaq.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Շաքե Իսոյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններից հետո Աբովյան քաղաքում տեղի ունեցած վերահաշվարկի ընթացքին։ «Ինչպես գիտեք, Ռոմանոս Պետրոսյանը դիմել էր ԿԸՀ 25 ընրատեղամասերում վերահաշվարկ կատարելու համար և պարզ դարձավ, որ վերահաշվարկը միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին է, քանի որ վավեր քվեաթերթիկները դրված է եղել անվավերների տակ»,- մեզ հետ զրույցում հայտնեց Շաքե Իսայանը։

    Ինչպես հայտնի է, այսօր ևս շարունակվել է վերահաշվարկը, Շաքե Իսայանի խոսքով՝ հաշվարկի ընթացքում Պավել Ցուգունյանի շտաբի պետը՝ Ավետ Կոնջորյանը, ով ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հարազատ եղբայրն է, և Ռոմանոս Պետրոսյանի հարազատ եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ու ևս մի քանի հոգի, ում չի ճանաչում ագրեսիվ պահվածքով ներս են մտել վերահաշվարկ կատարվող դահլիճ, որտեղ ներկա են եղել բոլոր թեկնածուների ներկայացուցիչները, հանձնաժողովի անդամներին մեղադրել են կողմնակալ վերաբերմունքի մեջ, քանի որ իրենց քվեները պակասում էին ի օգուտ ԲՀԿ-ի։

    «Բացի այդ ներկաները պնդում են որ Ավետ Կոնջորյանը բարձրաձայն բղավել է հանձնաժողովի անդամների վրա՝ ասելով, որ «հեսա ձեր շեֆը կզանգի կասի ոնց անեք»,ինչից հետո Տիգրան Մուկուչյանն է մի քանի անգամ զանգել իրենց»,-հավելեց տիկին Իսայանը։ «Խնդիրը բնավ այդ մի քանի քվեն չէ, այլ այն, որ տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի քննարկման արդյունքում ՔՊ-ից մինուս 3 քվե են հայտնաբերել, փորձ է արվում ԿԸՀ ներկայացուցիչներին վախեցնելով և սպառնալով ոչ մի քվե չպակասեցնել»,-ասաց նա։ Այս պահին 16 ընտրատեղամասի հաշվարկ ավարտվել է ևս 9 տեղամասի հաշվարկ դեռ կա, քանի որ իրենք դիմել են 25 տեղամասի հաշվարկի համար։ Շաքե Իսայանի պնդմամբ՝ անհասկանալի պատճառներով փորձում են երկարաձգել վերահաշվարկի գործընթացը Դեռ ոչ վերջնական տվյալներով վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պակասել են 9 քվե, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից՝ 13, «Հանրապետություն» կուսակցությունից՝ 10, և «Հայ Հեղափոխական Դաշնակցությունից»՝ 3։

    Ամինա Ղազարյան

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս