20:31:06 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մարմարիկի ջրամբարի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

    23:28 9 Հունիս 2023

    Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 9-ին, ժամը 17։23-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Հանքավան գյուղի մոտակա սարում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

     

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

     

    Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ «Անի Ռեզորթ» հյուրանոցի մոտակա անտառում հայտնաբերել են քաղաքացի Ռ․ Ա․-ին (ծնված 1950 թ.) և ուղեկցել անվտանգ տարածք։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս