- «Հրապարակ». Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ
- Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել
- Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար
- Ձյուն, անձրև և ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
- Գետափի կամրջի մոտ ուժեղ քամուց մոտ 20 մետրանոց բարդու ծառը տապալվել է
- Քիշնևի քաղաքապետի հետ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին
- Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա
- Գողացված հեռախոսը հայտնաբերվել է
- Հռոմի պապին հոսպիտալացրել են
- Նիկոլն ու գագաթաժովը՝ սուտ, դատարկ եւ վնասարար
Հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և, եթե կցանկանաք, որ մենք միջնորդի դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք․ Եգիպտոսի նախագահը՝ ՀՀ նախագահին
17:59 29 Հունվար 2023Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական է։ Նախագահի խոսքով՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, որը շարունակում է ամրապնդվել Հայաստանի և Եգիպտոսի կայուն հարաբերություններով: Ողջունելով պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանը նշել է նաև, որ Եգիպտոսի բարեկամ ժողովուրդն առաջիններից էր, որն ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության վայրագություններից փրկված հազարավոր հայերի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն հյուրընկալությունը, որը մեր հայրենակիցներին ցուցաբերվեց: Նախագահի խոսքով՝ եգիպտահայ համայնքը դարձել է մեր բարեկամ երկրներն իրար կապող կարևորագույն կամուրջներից մեկը։
Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին և պատվիրակության անդամներին մասնավորապես ասել է. «Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Անձամբ ես ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Սա պատմական իրադարձություն է. Եգիպտոսի նախագահն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Շնորհակալություն: Մենք հպարտ ենք, որ Դուք այստեղ եք: Մեր առանձնազրույցի ընթացքում միմյանց ներկայացրեցինք նաև մեր անհանգստությունները: Պարոն նախագահը ներկայացրեց Եգիպտոսի և տարածաշրջանային որոշ խնդիրներ: Ես ներկայացրեցի մեր տարածաշրջանային և Հայաստանի Հանրապետության խնդիրները:
Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք:
Մեկ անգամ ևս շնորհակալություն այցի համար: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումներն արդյունավետ կլինեն և կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»:
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-եգիպտական առևտրատնտեսական կապերի զարգացման ներուժի ամբողջական օգտագործումը՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել հայ-եգիպտական բազմաշերտ համագործակցությունն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իր խոսքում Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների և իր հերթին պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Եգիպտոսը մինչ օրս շարունակում է տարբեր տարածաշրջանային խնդիրների և կոնֆլիկտների ականատես լինել և պետք է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք, որ նախորդ դարի 70-ական թվականներից սկսած Եգիպտոսը գնաց խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվեց մի շարք խոչընդոտների…
Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք»:
Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում լավագույն փորձի փոխանակմանը, տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման խոչընդոտների հաղթահարման ուղիներին, մասնավորապես՝ այս նպատակով Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթների իրականացման հնարավորություններին:
Այնուհետև երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր:
Լրահոս
- «Հրապարակ». Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ 09:30 30 Մարտ 2023
- Էստոնիայում պաշտոնյաներին կարգելեն օգտագործել Tik Tok-ը 02:00 30 Մարտ 2023
- Pepsi-ն ներկայացրել է ըմպելիքի նոր տարբերանշանը 01:39 30 Մարտ 2023
- ԱՄՆ-ն պատրաստվում է տիեզերքում ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի հետ հակամարտությանը․ WSJ 01:18 30 Մարտ 2023
- Alibaba-ն կբաժանվի 6 անկախ բիզնես խմբի, որոնցից յուրաքանչյուրը դուրս կգա բորսա 00:40 30 Մարտ 2023
- Հրանտ-Լեոն Ռանոսն արձագանքել է Հայաստանի հավաքականում իր նորամուտին 00:19 30 Մարտ 2023
- Մաստակը, որը ժամանակին եղել է Ռոբերտ Դաունի կրտսերի բերանում, աճուրդի է հանվել 40 հազար դոլարով 00:00 30 Մարտ 2023
- Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել 23:58 29 Մարտ 2023
- Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար 23:53 29 Մարտ 2023
- Ձյուն, անձրև և ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 23:42 29 Մարտ 2023
- Գետափի կամրջի մոտ ուժեղ քամուց մոտ 20 մետրանոց բարդու ծառը տապալվել է 23:31 29 Մարտ 2023
- Քիշնևի քաղաքապետի հետ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին 23:17 29 Մարտ 2023
- Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա 23:06 29 Մարտ 2023
- Գողացված հեռախոսը հայտնաբերվել է 22:54 29 Մարտ 2023
- Հռոմի պապին հոսպիտալացրել են 22:44 29 Մարտ 2023
- Նիկոլն ու գագաթաժովը՝ սուտ, դատարկ եւ վնասարար 22:32 29 Մարտ 2023
- Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում ջրանջատում կլինի 22:18 29 Մարտ 2023
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 22:06 29 Մարտ 2023
- Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել 21:55 29 Մարտ 2023
- Հրադադարի ռեժիմի խախտում՝ Արցախում 21:45 29 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
09:30 30 Մարտ 2023 «Հրապարակ». Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ Ուշագրավ է, որ, ի տարբերություն «ԿԳԲ-ի պադվալի», մյուս բերդերում գողականներն են տնօրինություն անում, եւ այստեղ հայտնվողներն ավելի անպաշտպան են։
-
23:58 29 Մարտ 2023 Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել Հանդիպել եմ անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ: Տեղում քննարկել ենք մի շարք հարցեր, լսել եմ նրանց մտահոգություններն ու առաջարկները, սակայն ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած այն անսահման ցավին ու տառապանքին, որի հետ ապրում են անհայտ կորած ազատամարտիկների ծնողները, նրանց կողմից ներկայացված ամենամեծ մտահոգությունը վերաբերում էր Արցախի Հանրապետության անվտանգությանն ու մեր ժողովրդի ապագային: Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել
-
23:53 29 Մարտ 2023 Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար
Քաղաքականություն
-
10:38 30 Մարտ 2023 «Փաստ». Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Նա, մասնավորաբար, մի քանի կոշտ գրառումներ արեց՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրելով խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակության մեջ, ապա և նեղացածության ողջ սպեկտրը գործի դնելով՝ հայտարարեց, թե «Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար»։
-
10:27 30 Մարտ 2023 «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առթիվ մեկնաբանություններ ստանալ պատգամավոր Հայկ Սարգսյանից, սակայն նրա հեռախոսահամարը տեւական ժամանակ է՝ անջատված է, իսկ մեր նամակները նրա սոցիալական էջերին մնացին անպատասխան»:
-
10:16 30 Մարտ 2023 «Փաստ». Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել Մասնավորաբար, նա ասել է, որ հնարավոր և դիվանագիտության տեսակետից «թույլատրելի» ամեն հարցում պատրաստվում է հանրությանն իրազեկել գործընթացների բաղադրիչների մասին, մի խոսքով՝ բաց խոսել նրանց հետ։