03:06:16 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Եվրատեսիլ»-ից Ադրբեջանի դուրս մնալը պաշտոնական չէ․ Պատվիրակության ղեկավար

    02:00 17 Մայիս 2022

    «Այն դեպքում, երբ մենք ցանկանում էինք 12 միավոր տալ Ուկրաինային, մեզանից խստորեն պահանջում էին այդ ձայնը տալ Բրիտանիային»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Եվրատեսիլ»-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Իսա Մելիքովը, հայտնում են երկրի նախագահի աշխատակազմից։

     

    Նրա խոսքով, եզրափակչի օրը անմիջապես համապատասխան նամակ է ուղարկվել կազմակերպությանը։ Նամակում նրանք բացատրություն են պահանջել, թե ինչու հաշվի չի առնվել Ադրբեջանի քվեարկությունը։ «Եզրափակչի գիշերը մենք տեսանք, որ մեր ձայնը հաշվի չեն առել, եւ դիմեցինք կազմակերպիչներին։ Այսօր մենք եւս մեկ բողոքի նամակ ենք հղել նաեւ Եվրոպական հեռարձակողների միությանը։ Հավանաբար, պաշտոնական պատասխանը կստացվի երկու օրից»։

     

    Մելիքովն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի հետագա քայլերին. «Կարծում եմ, որ Ադրբեջանի հետագա որոշումը կախված կլինի պատասխանից։ Ինչպես առաջիկա տարիներին մասնակցության, այնպես էլ ընդհանրապես այս իրադարձությունը գնահատելու առումով»։ Նա ասել է, որ ժյուրիի կողմից մրցույթից Ադրբեջանին եւ եւս 5 երկրների հեռացնելու հարցը պաշտոնական չէ։ «Մեջբերված կայքերը EBU-ն եւ դրան մոտ գտնվող կայքերն են։ EBU-ն այս հարցի վերաբերյալ ընդհանուր հայտարարություն չի արել եւ չի նշել այն երկրների անունները, որոնք հեռացվել են»։ Նշենք, որ մայիսի 14-ին երգի «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ գիշերը Ադրբեջանի եւ մի շարք այլ երկրների ժյուրիների ձայները հաշվի չեն առել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս