18:00:42 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրները՝ Փարիզում կայացած գիտաժողովում

    18:32 7 Փետրվար 2025

    Փարիզում տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը. լեզու, երաժշտություն, պատմություններ, արհեստներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին, պետական քաղաքականությանը և ծրագրային ուղղություններին առնչվող հարցերին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

    Գիտաժողովին զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, որը ներկայացրել է ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության շրջանակը՝ օրենսդրական դաշտը, զարգացման ուղղությունները և ռազմավարական առաջնահերթությունները:

    Գիտաժողովի շրջանակում ցուցադրվել են «Ինչպես են ստեղծվում արհեստները» անիմացիոն տեսաշարի՝ գորգագործությանը և դարբնությանը նվիրված ֆիլմերը:

    Գիտաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ինալկո համալսարանի փոխնախագահ Ռիմա Սլեիմանը, նույն համալսարանի հայագիտության կենտրոնի տնօրեն Անահիտ Տոնապետյանը, Œuvre d'Orient-ի տնօրեն Պասկալ Գոլնիշը, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի ներկայացուցիչը, ինչպես նաև մշակութային տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ։

    ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման ուղղությամբ արված աշխատանքները:

    Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովում ամփոփել են ոլորտի ձեռքբերումները և մատնանշվել հետագա պահպանության խթանումը զարգացնելու ուղղությունները:

    Գիտաժողովն անցկացվել է ֆրանսիական Œuvre d'Orient կազմակերպության նախաձեռնությամբ, ինչպես նաև Ինալկո հիմնադրամի և Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս