08:35:42 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երգչուհի Մաքսիմը համերգի ժամանակ շտապ բժշկական օգնության կարիք է ունեցել

    15:10 19 Մարտ 2023

    Ռուս երգչուհի Մաքսիմը Սոչիում իր համերգի ժամանակ բեմից նետել է բարձրախոսը եւ դադարեցրել ելույթը։ Նրա տնօրենն ասել է, որ արտիստուհուն բժշկական օգնություն է անհրաժեշտ։ Այս մասին հայտնում է Shot Telegram-յան ալիքը։

    Հրատարակությունը նշում է, որ երգերը կատարելիս երգչուհին խռխռում էր, չէր հասնում ճիշտ երգել, մոլորված եւ հոգնած տեսք ուներ։

     

     Կատարելով իր գլխավոր հիթը՝ «Знаешь ли ты?»-ն նա գնացել է կուլիսներ ու չի վերադարձել։

    Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ հանդիսատեսի մի մասը խնդրում է վերադարձնել համերգի տոմսերի վրա ծախսված գումարը։

    Երգչուհու տնօրենը մեկնաբանել է այս միջադեպը եւ բացատրել, որ «համերգի մեկնարկի պահին արտիստուհին իրեն վատ է զգացել, ինչն ազդել է միջոցառման որակի վրա»։

    «Որոշում է կայացվել դադարեցնել համերգը»,- եզրափակել է նա։ Տնօրենը մանրամասնել է՝ երգչուհու հետ այժմ բժիշկներն են աշխատում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս