- Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում
- Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր
- Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն
- Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը
- Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները
- Սուրենավանում բախվել է մի քանի ավտոմեքենա. կա 7 վիրավոր
- Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը
- Այն պահին, երբ իրավապահ մարմինները սկսեցին ցրել բողոքը, այն խաղաղ էր. Վրաստանի օմբուդսմեն
- ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Սլովենիայի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
- Կոտայքում «Reanult Logan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է
Մենք այսօր ունենք երկիր, այդ երկիրը հոգատարության կարիք ունի. Արշակյանը՝ իրական և պատմական Հայաստանի մասին
13:40 14 Նոյեմբեր 2024Երբ խոսում ենք իրական և պատմական Հայաստանի հակադրության մասին, խոսում ենք այն բանի մասին, որ մարդիկ անուրջներով չապրեն, այդ թվում՝ դուք (դիմում է ԱԺ ընդդիմադիրներին – խմբ.), որովհետև մարդը, որը գնում է խաղամոլությամբ է զբաղվում, նրանից է, որ նա անուրջներով է ապրում, իրեն թվում է, թե միլիոնատեր է դառնալու: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ իրական Հայաստանի վերաբերյալ քննադատությանը:
«Իրական Հայաստանն էլ է դրա մասին. դուք ուզում եք՝ մարդիկ գնան, կազինո խաղան: Գիտե՞ք ինչի վրա, պատմական Հայաստանի: Ձեռք կբերեք պատմական Հայաստան, գնացե՛ք և 1000 դոլար դրեք, կազինոյում կրվեք ձեր էսօրվա ունեցածը, ձեր քրտինքը, ձեր ծնողների վաստակը, այսօրվա ունեցած ձեր տունը, որովհետև Վանա լճի ափին վաղը կարող է վիլլա ունենաք: Դա, խայտառակ անուրջներ սնելով, մարդկանց դեպի կազինոներն ուղղորդելու տրամաբանություն է, որովհետև մենք ասում ենք՝ իրական Հայաստանում ձեր ամենօրյա քրտինքով պետք է դառնաք այդ միլիարդատերը, և դուք այսօր արդեն միլիարդատեր եք, որովհետև ՀՀ ունեք, անկախություն ունեք: Դրան հոգատարությամբ վերաբերվեք: Ամեն քաղաքացու հոգատարությամբ վերաբերվեք, ամեն աղբ թափողին ասեք՝ ես կվերցնեմ քո փոխարեն աղբը: Խնդրում եմ, մի՛ գցիր այդ աղբը, որովհետև սա մեր բոլորի տունն է: Սա՛ է մեր բոլորի տունը, և այդ տունն ունի սահմաններ: Պետք չէ սնել մարդկանց երազներով, պետք չէ սնել մարդկանց ատելությամբ: Պարտադիր չէ, որ դու քո շենքից բարեկեցիկ մեկին կամ կողքի երկրից ինչ-որ մեկին ատես, որ լինես հաջողակ: Դու պետք է քո ճանապարհն անցնես, ինչքան էլ քեզ վատություն են արել, ինչքան էլ խփել են ոտքերիդ, ինչքան էլ քո հաջողության հաշվին են արել, ինչքան էլ քեզ կողոպտել են, պետք չէ լցվել ատելությամբ:
Այո՛, պետք է պատասխանատվության մեխանիզմներ լինեն, այո՛, պետք է գնալ դրանց հետևից: Բայց, սիրելինե՛րս, չի կարելի գիշեր-ցերեկ քնել-արթնանալ և ասել՝ մեզ ցեղասպանել է 1 երկիր, և մենք ամեն օր պետք է դրա մասին խոսենք, մեր ամբողջ ջանքը դրա մասին պետք է լինի:
Մենք այսօր ունենք երկիր, այդ երկիրը հոգատարության կարիք ունի: Կարո՞ղ է, ասենք, դուրս գալուց կամ աղբը նետելուց առաջ մտածեք, որ դրա պատճառով է, որ ժամանակին մեր հարևան երկիրը մեզ ցեղասպանել է, որ այդ աղբը գցում եք գետնին: Ի՞նչ քար եք դնում մեր պետության և պետականության ակունքներում, զարգացման հիմքի վրա»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Լրահոս
- Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում 15:09 7 Դեկտեմբեր 2024
- Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր 14:49 7 Դեկտեմբեր 2024
- Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն 14:36 7 Դեկտեմբեր 2024
- Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը 14:22 7 Դեկտեմբեր 2024
- Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները 14:00 7 Դեկտեմբեր 2024
- Սուրենավանում բախվել է մի քանի ավտոմեքենա. կա 7 վիրավոր 13:48 7 Դեկտեմբեր 2024
- Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը 13:37 7 Դեկտեմբեր 2024
- Այն պահին, երբ իրավապահ մարմինները սկսեցին ցրել բողոքը, այն խաղաղ էր. Վրաստանի օմբուդսմեն 13:25 7 Դեկտեմբեր 2024
- ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Սլովենիայի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը 13:12 7 Դեկտեմբեր 2024
- Կոտայքում «Reanult Logan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է 12:59 7 Դեկտեմբեր 2024
- Ավելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում 12:47 7 Դեկտեմբեր 2024
- Արզականում բախվել են անչափահասի վարած Mercedes-ը և ՎԱԶ 2107-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են 12:35 7 Դեկտեմբեր 2024
- Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի 12:23 7 Դեկտեմբեր 2024
- Արզականում բախվել են անչափահասի վարած Mercedes-ը և ՎԱԶ 2107-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են 12:12 7 Դեկտեմբեր 2024
- Ասադը մնացել է Սիրիայում, նրա կինն ու երեխաներն արտերկրում են 11:56 7 Դեկտեմբեր 2024
- Թուրքիայի մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է ՀՀ իշխանությանը 11:44 7 Դեկտեմբեր 2024
- Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի 11:32 7 Դեկտեմբեր 2024
- Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է 11:12 7 Դեկտեմբեր 2024
- 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել 10:59 7 Դեկտեմբեր 2024
- Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ» 10:47 7 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 15:09 7 Դեկտեմբեր 2024 Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում
- 14:49 7 Դեկտեմբեր 2024 Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր
- 14:36 7 Դեկտեմբեր 2024 Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն
Քաղաքականություն
- 09:30 7 Դեկտեմբեր 2024 Մարուքյանը հետ է պտտում անիվը. «Հրապարակ» Մարուքյանը հետ է պտտում անիվը. «Հրապարակ»
- 16:13 6 Դեկտեմբեր 2024 ՀՀ-ն շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան ՀՀ-ն շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան
- 16:04 6 Դեկտեմբեր 2024 Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար