15:14:58 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ապշած եմ, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը. Արսեն Բաբայան

    16:39 26 Հունվար 2023

    Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը:

    Նա գրել է. «Դուք հավանաբար չեք հավատա, բայց դեռևս մնացել են երևույթներ, որոնցից ես իրոք զարմանում եմ:

     

    Սա տեսնելուց հետո ես դեռ ապշած եմ:

    Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը: Երևի աշխարհի որևէ պետությունում նման ծանր դեպք պատահած չի լինի»:

    Նույն խնդրին անդրադարձել է նաեւ փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ գրելով. «ՍԴ դատավոր Ս.Սաֆարյանը շարունակում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Զավեշտը նաև նրանում է, որ բացի նրանից, որ նա չգիտի, որ չի կարելի դա անել, այլ նաև չգիտի, որ դատավոր դառնալու պահից իր փաստաբանական արտոնագիրը կասեցված է և այս վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության: Որ ասում եմ, էս դավաճանները ՍԴ-ն սարքեցին կանալիզացիայի լյուկ, չեք հավատում: Մարդ ամաչումա դրանց դիմում ներկայացնի»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս