22:36:53 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով

    20:59 24 Մարտ 2025

    Մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: 

    Արարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Երևանում, և նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով:

    Վաղը Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

    Այցի շրջանակում նախատեսված է նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։

    Իրանի ԱԳ նախարարը հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս