22:13:17 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արայիկ Հարությունյանն ասել է՝ «Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանություններն ինձ այլևս չեն լսում, ես պետք է հրաժարական տամ». Արթուր Վանեցյան

    23:01 24 Մարտ 2025

    Արցախի նախկին նախագահները երեք անգամ Արայիկ Հարությունյանին համոզել են, որ հրաժարական չներկայացնի,  24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ  այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

    «Վերջում Արայիկ Հարությունյանն ասել է՝ «ես այլևս չեմ կարողանում, Նիկոլ Փաշինյանն ու  Հայաստանի  իշխանություններն ինձ այլևս չեն լսում, ես պետք է հրաժարական տամ»։ Արայիկ Հարությունյանն ասել է, որ եթե ինքը մնա, Արցախը կորցնելու են, որևէ շանս չկա։ Որոշում է կայացվել, Արայիկ Հարությունյանն էլ այդ որոշման ջատագովն է եղել, որ Արցախի նախագահ ընտրվի Սամվել Շահրամանյանը, ով փորձել է անել ամեն ինչ, որ լուծի Արցախի ու Արցախի բնակչության հարցերը»,- ասել է Վանեցյանը։

    Նա պատմել է, որ երբ 2023-ին Ադրբեջանը ներխուժեց Արցախ, Սամվել Շահրամանյանին ադրբեջանական կողմը փոխանցել է ռուսալեզու փաստաթուղթ։

    «Թղթում առաջին տողում գրված է եղել՝ նոր իրողությունների պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանն ու  Հայաստանը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը, հիմա որոշում պետք է ընդունել, որ այլևս չկա այդ պետությունը։ Սամվել Շահրամանյանն էլ դիմել է խորամանկության, ասել է, որ խորհրդարանում չի կարող որոշումն անցկացնել, թուղթն ուղարկվել է Նիկոլ Փաշինյանին, որևէ  արձագանք չի տվել, ասել է՝ ինչ ուզում եք, արեք։ Դրանից հետո Սամվել Շահրամանյանը հասել է նրան, որ ստեղծվել է հրամանագրի տեքստ, որը ոչ մեկ չի տեսել, ինչո՞ւ չենք տեսել, որովհետև այդ փաստաթուղթը չկա, դա արվել է միայն մի բանի համար, որ ապահովվի արցախցիների անվտանգությունը»,- նշել է Վանեցյանը։

    Նա ասել է, որ Հայաստանում Սամվել Շահրամանյանը հրամանագիրը չեղարկել է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս