02:41:41 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների գործով մեղադրանք է ներկայացվել 11 անձի. վարույթը կաշառք տալու, ստանալու մասին է

    17:08 6 Փետրվար 2025

    ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է նախօրեին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալություններին, մեղադրանք է ներկայացվել 11 անձի։ Քրեական վարույթն առնչվում է կաշառք տալուն, ստանալուն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

    «11 մեղադրյալներից 4-ի, այդ թվում ` քաղաքապետարանի երկու պաշտոնյաների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են։ Մնացածի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներ»,–հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս