- Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին
- Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետն ուղերձ է հղել
- 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան՝ բռնելով ոտքից
- Հայտնի է, թե Ինչ որոշում է կայացրել դատարանը Վարդան Ղուկասյանի գործով
- «Խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջով․ Վարուժան Գեղամյան
- Ոստիկանների կողմից խոշտшնգվшծ արցախցի երիտասարդն այժմ ՔԿ-ում է. քաղաքացիները բացել են ճանապարհը
- Կապանում ընտանիքի 6 անդամները թունավորվել են շմոլ գազից
- «Կփորձենք լավ հանդես գալ»․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը՝ Վրաստանի հավաքականի հետ խաղի մասին
- Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ
- Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով պայմանագրի ստորագրմանը. Միրզոյան
Նիկոլը և իր կառավարությունը, բացի Արցախը հանձնելուց, հազարավոր զոհեր տալուց՝ ոտնատակ են տվել նաև հարգանքի ինստիտուտը
21:09 10 Փետրվար 2025ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները, տարիների ընթացքում Հայոց Բանակի և ուժային այլ կառույցների զարգացումը հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր ժողովրդի մեծ մասը, անկախ անհատական վերաբերմունքից, հավաքական իմաստով միշտ դրական վերաբերմունք է ունեցել գեներալի կոչումը կրող հրամանատարների նկատմամբ: Գեներալներին պատվով ու հարգանքով էին վերաբերվում ամեն տեղ: Նրանք մեր բանակի հաջողությունների գլխավոր մարմնավորողներն էին: Ինչպիսի միջավայրում էլ լինեին՝ պատշաճ ուշադրության էին արժանանում: Կարծում եմ, որ պետությունն ու ժողովուրդը արժանին էին մատուցում բանակի գեներալներին՝ տարիների վաստակի, մարտական ուղու և անբասիր ծառայության համար: Կային, իհարկե, որոշ գեներալների անվան շուրջ հյուսված բամբասանքներ, ասեկոսեներ, պատերի տակի զրույցներ, սակայն դրանք չէին ստվերում Հայոց Բանակի գեներալի՝ հավաքական դրական կերպարը:
Եթե ասենք, որ նրանք անսխալական, անբիծ ու անթերի էին ամեն ինչում՝ իհարկե սխալված կլինեինք: Ոչ ոք, ոչ մի ոլորտում այդպիսին չի ու չի կարող լինել: Սակայն դարերով սեփական պետությունն ու բանակը չունեցած ժողովրդի համար հաղթանակած բանակի գեներալները յուրատեսակ հպարտության և ուժի խորհրդանիշներ էին: Այդպիսին էր ընկալումը նաև աշխարհում, և հատկապես հայկական սփյուռքում:
2018թ. իշխանափոխությունը, քայլ առ քայլ, հետևողականորեն փոխեց վերաբերմունքը դեպի գեներալական կազմը: Փորձեցի որևէ երկրի պատմության մեջ գտնել այնպիսի ժամանակահատված, որտեղ մեծ թվով գեներալ ենթարկված լինեին քրեական պատասխանատվության, պետական հակաքարոզչության և հանրային պարսավանքի՝ չգտա:
Չգիտեմ, թե ինչո՞վ է դա պայմանավորված, բայց ինքը՝ երևույթը, մեր կյանքում բացասական է ու մտահոգիչ:
Ներազգային ավանդույթները քարուքանդ անող վայրի լիբերալիզմը փչացրեց մեր հասարակության համար շատ կարևոր՝ ներքին հարգանքի ինստիտուտը: Ակնառու օրինակներից մեկը գեներալների նկատմամաբ հարգանքի ոտնահարումն էր: Սակայն այն միակ օրինակը չէ: Ի՞նչ ձևավորված վեաբերմունք կա այսօր գիտնականի նկատմամբ, ուսուցչի նկատմամբ, մտավորականի նկատմամբ, գործարարի նկատմամբ, բժշկի նկատմամբ, տարիների վաստակ ունեցող քաղաքական գործիչների նկատմամբ և այլն: Ցավոք՝ հիմնականում անտարբեր կամ վատ: Երբ հասարակության մեծ մասին թվում է, թե իրեն տրված իրավունքներն անսահմանափակ են և չունի ոչ մի պարտավորություն, երբ որևէ հայտնի մարդու անհիմն վիրավորելը դառնում է սովորական երևույթ, երբ ուսուցիչ-դաստիարակը սկսում է զգուշանալ աշակերտից կամ նրա կրթական ցածր ցենզ ունեցող ծնողից, իսկ փող աշխատելը դառնում է քաղաքացու միակ նպատակն ու երազանքը՝ այդ հասարակություններն ապագա չեն ունենում:
Նախկին նախագահների օրոք կառավարությունները գիտակցում էին, որ հասարակությանը տարբեր ոլորտներում հեղինակություններ են պետք, միավորող միտք է պետք, իրենց ոլորտներում վաստակ ունեցող մարդկանց նկատմամբ հանրային հարգանք և պետական ուշադրություն է պետք:
Նիկոլը և իր կառավարությունը, բացի հազարամյա հայկական Արցախը հանձնելուց, հազարավոր զոհեր տալուց՝ ոտնատակ են տվել նաև հարգանքի ինստիտուտը: Իսկ երբ ասում են, որ օրենքի առջև բոլորը հավասար են, ապա այն դրսևորվում է հիմնականում իշխանության հետ կապ չունեցող մարդկանց պարագայում:
ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ հարուցված գործերով ոչինչ չեմ ցանկանում ասել՝ այն թողնելով Նիկոլի պարտության պատճառները գեներալների ու զինվորականների վրա կարող դատական համակարգին: Սակայն փաստ է մի բան․ գեներալներին դատող պետության մեջ հասարակությունն այլևս անտարբեր է: Երկու գեներալներ ապօրինի դատվում են Բաքվում, մյուս գեներալների զգալի մասը կամ կալանքի տակ են, կամ լքել են երկիրը, կամ անցել և անցնում են տարբեր գործերով: Մյուս՝ գործող մասն էլ ուշադիր հետևում է այսպես պետության ջլատմանը, որովհետև իրենք էլ լավ գիտեն, որ քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը մեղմ ասած ոչինչ չի նշանակում:
Անչափ շատ գործ կա անելու այս երկրում՝ յուրաքանչյուր ոլորտում»:
Լրահոս
- Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին 23:47 19 Մարտ 2025
- Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետն ուղերձ է հղել 23:26 19 Մարտ 2025
- 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան՝ բռնելով ոտքից 23:02 19 Մարտ 2025
- Հայտնի է, թե Ինչ որոշում է կայացրել դատարանը Վարդան Ղուկասյանի գործով 22:34 19 Մարտ 2025
- «Խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջով․ Վարուժան Գեղամյան 22:27 19 Մարտ 2025
- Ոստիկանների կողմից խոշտшնգվшծ արցախցի երիտասարդն այժմ ՔԿ-ում է. քաղաքացիները բացել են ճանապարհը 22:09 19 Մարտ 2025
- Կապանում ընտանիքի 6 անդամները թունավորվել են շմոլ գազից 21:53 19 Մարտ 2025
- «Կփորձենք լավ հանդես գալ»․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը՝ Վրաստանի հավաքականի հետ խաղի մասին 21:41 19 Մարտ 2025
- Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ 21:27 19 Մարտ 2025
- Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով պայմանագրի ստորագրմանը. Միրզոյան 20:45 19 Մարտ 2025
- ՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ Պուտին 20:32 19 Մարտ 2025
- Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն 20:18 19 Մարտ 2025
- Զելենսկու հետ հեռախոսազրույցի մեծ մասը Պուտինի հետ երեկվա զրույցի մասին էր․ Թրամփ 20:06 19 Մարտ 2025
- Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի. Նիկոլ Փաշինյան 19:44 19 Մարտ 2025
- Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից. Լևոն Քոչարյան 19:32 19 Մարտ 2025
- 59-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է 1 կիլոգրամ թմրանյութ 19:17 19 Մարտ 2025
- Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին իրավունք չի տվել արցախահայությանը զրկել հազարամյակների բնօրրանից. Լիլիթ Գալստյան 19:05 19 Մարտ 2025
- Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը 18:44 19 Մարտ 2025
- Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ուղիղ կապ, նաև տեսակապ հաստատել միմյանց հետ․ Կրեմլ 18:32 19 Մարտ 2025
- Պատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ Զաքարյան 18:20 19 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
22:27 19 Մարտ 2025 «Խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջով․ Վարուժան Գեղամյան «Խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջով․ Վարուժան Գեղամյան
-
19:32 19 Մարտ 2025 Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից. Լևոն Քոչարյան Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից
-
19:05 19 Մարտ 2025 Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին իրավունք չի տվել արցախահայությանը զրկել հազարամյակների բնօրրանից. Լիլիթ Գալստյան Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին իրավունք չի տվել արցախահայությանը զրկել հազարամյակների բնօրրանից
Միջազգային լուրեր
-
23:26 19 Մարտ 2025 Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետն ուղերձ է հղել Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետն ուղերձ է հղել
-
20:06 19 Մարտ 2025 Զելենսկու հետ հեռախոսազրույցի մեծ մասը Պուտինի հետ երեկվա զրույցի մասին էր․ Թրամփ Զելենսկու հետ հեռախոսազրույցի մեծ մասը Պուտինի հետ երեկվա զրույցի մասին էր․ Թրամփ
-
18:32 19 Մարտ 2025 Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ուղիղ կապ, նաև տեսակապ հաստատել միմյանց հետ․ Կրեմլ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ուղիղ կապ, նաև տեսակապ հաստատել միմյանց հետ․ Կրեմլ
Տնտեսություն
-
11:32 19 Մարտ 2025 Երևանի 2024թ. բյուջեի եկամուտների հավաքագրման ապահովումը մեծապես կատարվել է հանրության միանշանակ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, ծախսերը թերակատարվել են. «Լույս» հիմնադրամ Երևանի 2024թ. բյուջեի եկամուտների հավաքագրման ապահովումը մեծապես կատարվել է հանրության միանշանակ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, ծախսերը թերակատարվել են. «Լույս» հիմնադրամ
-
11:20 19 Մարտ 2025 ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին
-
12:43 18 Մարտ 2025 Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Պուշկինի թունելը հոսանքազրկվել է