02:10:00 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու

    19:23 8 Փետրվար 2025

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և պատմել, որ ավտոբուսից օգտվելիս չի կարողացել թվային հարթակի միջոցով տոմս գնել:

    «Չկարողացա ու շատ նյարդայնացա, որ պետք է մի քանի անգամ փորձեի: Իսկ ինչի չեմ կարող ես այդ գործողությունն արագ անել, արագ գնել: Համոզված եմ, որ կկարողանամ, բայց պատճառը մեկն է՝ ես չունեմ բավարար թվային հմտություններ: Ես վերջին 30 տարին քիչ բացառությամբ, ամեն օր համակարգչի, ինտերնետի հետ գործ եմ ունեցել, բայց դա չի նշանակում բավարար թվային հմտություն:

    Իմ հետևությունն այն է, որ ես պետք է ունենմ բավարար թվային հմտություններ՝ 21-րդ դարում իմ կյանքը կազմակերպելու համար: Եվ սա վերաբերվում է բոլոր քաղաքացիներին»,- ասել է վարչապետը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս