- Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն
- Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան
- «Ավելորդ էմոցիաների կարիք չկա»․ Արաղչի
- Ուկրաինական ուժերը շարունակել են ակտիվ գործողությունները Կուրսկի մարզում. Զելենսկի
- Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ
- «Բավարիան» 4։0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»․ այլ արդյունքներ
- Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ)
- Կոտայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ
- Բնական գազի համաձայնագիր՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև
Հայկ Սարգսյանի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»
10:08 27 Մարտ 2025«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող կուսակցությունում, ըստ ամենայնի, պատրաստվում են զոհաբերել կամ խելոքացնել հերթական ըմբոստ պատգամավորին՝ Հայկ Սարգսյանին, որը վերջին շրջանում իր ակտիվությամբ առանձնանում է ուսապարկերից եւ փորձում է կոտրել ընդունված կարծրատիպը, որ ՔՊ-ում բոլորը հլու-հնազանդ կոճակ սեղմողներ են եւ ինքնուրույն տեսակետ ու կարծիք չունեն: Նա իր պահվածքով եւ նախաձեռնություններով, ըստ երեւույթին, սկսել է նյարդայնացնել Նիկոլ Փաշինյանին, որը բացարձակապես չի հանդուրժում ինքնուրույն կարծիք ունեցողներին, անհանգստանում է նրանց ակտիվությունից եւ արագորեն, երբեմն մյուս ուսապարկերի, երբեմն ուժայինների միջոցով լուծում է նմանների հարցերը: Մեկին քրեական գործերով է սպառնում` տեղը նստեցնում, մյուսին մանդատից է զրկում, երրորդին հեռացնում է կուսակցությունից կամ այլ խելոքացնող գործիքակազմ է բանեցնում։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչությունն առաջիկա նիստին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատրաստվում է քննարկել Հայկ Սարգսյանի բարեվարքության հարցը: Դիմումը Փաշինյանի հրահանգով եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ձեռքով ներկայացվել է ՔՊ վարչություն: Վարչության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի նման հարց բարձրացնելու, բայց այսկերպ Փաշինյանը միանգամից երկու մարդ է «փչացնում» եւ ավելի ծանրակշիռ է դարձնում այդ հարցի քննարկումը։ Չի բացառվում, որ խմբակցության այլ պատգամավորներ եւս կիսում են Ալեն Սիմոնյանի տեսակետը՝ Հայկ Սարգսյանի վարքը քննության առարկա դարձնելու եւ նրան նկատողություն հայտնելու վերաբերյալ։
Դիմումը պետք է քննարկվեր նախօրեին՝ երեքշաբթի օրը, սակայն վարչության նիստը չի կայացել` Փաշինյանի զբաղվածության պատճառով, ուստի հարցն օրակարգ կմտնի առաջիկա նիստի ժամանակ։
Կարկառուն ՔՊ-ական, ՔՊ հիմնադիր, Նիկոլ Փաշինյանի աջ ձեռք Ալեն Սիմոնյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, խնդրահարույց է համարում պատգամավոր Սարգսյանի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում արված հայտարարությունները, ավելի ճիշտ՝ գործընկերներին ուղղված ոչ հասցեական մեղադրանքները։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբներին հիշյալ հանձնաժողովում թեժ քննարկում ծավալվեց այն բանից հետո, երբ առաջին անգամ ներկայացվեց պատգամավորի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որով առաջարկում էր բուքմեյքերական ընկերությունների հարկերն ավելացնել, նրանց հարկել նաեւ ըստ շրջանառության։ Ներկա ՔՊ-ական պատգամավորները համառում էին ու հակադրվում՝ ասելով, որ նախագիծը խաղամոլության դեմ չէ, որ կարիք կա հավելյալ քննարկումների, որ նման նախագծի ընդունումը տնտեսապես մեծ վնաս է հասցնելու եւ այլն։ Այդ պատգամավորների թվում էին Բաբկեն Թունյանը, Հայկ Ցիրունյանը եւ այլք։ Ի վերջո, Հայկ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա անուղղակի մեղադրեց գործընկերներին բուքմեյքերական ընկերությունների շահերը պաշտպանելու մեջ: «Բուքմեյքերականներին բերել ենք, որ գերշահույթներ են ստանում, ասում եմ՝ ավել հարկենք, ասում եք՝ ավել քննարկենք, հետ քաշեք... Նախ՝ հետ չեմ քաշելու, պետության շահերից է բխում, ինչո՞ւ եք․․․ Ծամել եմ, դրել ձեր բերանը, ինձ ասում եք՝ ավել քննարկենք... Ի՞նչ եք ուզում ավել քննարկել։ Ինչպես ուզում եք` ձեր խղճի մտոք քվեարկեք, ես ավել քննարկելու բան չունեմ»։ Հայկ Սարգսյանը ՔՊ-ականներին նաեւ անգրագետ անվանեց, որ ընդունում են օրենքներ, բայց չեն կարդում, թե ինչի մասին է։ Ալեն Սիմոնյանը, որ փողոցում կարող է թքել իրեն քննադատած քաղաքացու երեսին, որոշել է այլոց բարեվարքության հարցերը բարձրացնել։ Պետք չէ մոռանալ, որ բուքմեյքերական ընկերությունների ղեկավարները նաեւ սերտ կապեր ունեն ՔՊ-ականների հետ, եւ դա էլ է դեր խաղում:
Մի հանգամանք էլ կա. Նիկոլ Փաշինյանն անհանգստություն ունի ՔՊ-ի ներսում անհնազանդության դրսեւորումներից: Մեկ Հովիկ Աղազարյանն իր հրահանգը չկատարեց, հիմա էլ Հայկ Սարգսյանն է ինքնուրույն նախագծեր ներկայացնում, եւ հեռու չէ այն օրը, որ ՔՊ-ում կարող է ըմբոստների, արդարության ջատագովների, հայրենիքի մնացորդները փրկելու ցանկություն ունեցողների խմբակ ձեւավորվել` իրեն հեռացնելու ծրագրով, ուստի պետք է ցանկացած ամենափոքր ըմբոստություն հենց բնում խեղդել։ Հիշեցնենք նաեւ, որ կուսակցական վերջին փակ հավաքներին Սարգսյանը զեկույց էր ներկայացրել ապօրինի անտառահատումների վերաբերյալ, քննադատել էր ոլորտի պատասխանատուներին, եւ իրավիճակն այնքան էր թեժացել, որ Տավուշի մարզպետն ու ինքն անգամ իրար քաշքշել էին։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
Լրահոս
- Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն 23:37 19 Ապրիլ 2025
- Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան 23:13 19 Ապրիլ 2025
- «Ավելորդ էմոցիաների կարիք չկա»․ Արաղչի 23:00 19 Ապրիլ 2025
- Ուկրաինական ուժերը շարունակել են ակտիվ գործողությունները Կուրսկի մարզում. Զելենսկի 22:42 19 Ապրիլ 2025
- Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 22:26 19 Ապրիլ 2025
- Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ 22:13 19 Ապրիլ 2025
- «Բավարիան» 4։0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»․ այլ արդյունքներ 22:00 19 Ապրիլ 2025
- Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ) 21:43 19 Ապրիլ 2025
- Կոտայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ 21:34 19 Ապրիլ 2025
- Բնական գազի համաձայնագիր՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 21:20 19 Ապրիլ 2025
- Հոկեյի ԱԱ․ Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները ջախջախիչ հաղթանակով 21:00 19 Ապրիլ 2025
- Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում են քարոզում. Արշակ Սրբազան 20:38 19 Ապրիլ 2025
- Հայաստանյան եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց 20:23 19 Ապրիլ 2025
- Ծանրամարտի ԵԱ․ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները 20:09 19 Ապրիլ 2025
- «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը Երևան է բերել 14 երկրից ժամանած մարզիկների 19:48 19 Ապրիլ 2025
- Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը 19:36 19 Ապրիլ 2025
- Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում 19:24 19 Ապրիլ 2025
- Վրաստանում և Ադրբեջանում նույն՝ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել 19:15 19 Ապրիլ 2025
- «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին 18:50 19 Ապրիլ 2025
- Արաղչի. Իրանը և ԱՄՆ-ը կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում 18:42 19 Ապրիլ 2025
Փոխկապակցված նորություններ
-
23:13 19 Ապրիլ 2025 Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան
-
18:31 19 Ապրիլ 2025 Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին. վարչապետի շնորհավորանքը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին. վարչապետի շնորհավորանքը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ
-
14:12 19 Ապրիլ 2025 2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Առաքելյան 2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Առաքելյան
Տնտեսություն
-
11:59 19 Ապրիլ 2025 Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին
-
21:40 18 Ապրիլ 2025 Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին
-
20:28 18 Ապրիլ 2025 Նախաձեռնությամբ առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը Նախաձեռնությամբ առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը
Հասարակություն
-
23:37 19 Ապրիլ 2025 Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն
-
21:43 19 Ապրիլ 2025 Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ)
-
21:34 19 Ապրիլ 2025 Կոտայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ Կոտայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ