04:25:41 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

    10:31 30 Հունվար 2023

    ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։

    Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում

    Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ենթադրյալ «ցույցերի»  կազմակերպումը և դրանց աջակցությունը, որի հետևանքով արգելափակվել է Լաչինի միջանցքով անարգել ազատ տեղաշարժը: 

    Բացի այդ, Հայաստանը խնդրել է դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել ազատ տեղաշարժը:

    Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հղումով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս