16:05:45 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

    16:04 6 Դեկտեմբեր 2024

    Հայաստանը «պետք» է հրաժարվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության» նկատմամբ շարունակվող պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով և որոնցով Հայաստանը հանդես է գալիս միջազգային կազմակերպություններում և դատարաններում. այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

    Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։ Մամեդովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալին տեղեկացրել է հետպատերազմական փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջընթացի մասին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս