15:10:32 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գևորգ Պապոյանը ՎԶԵԲ-ի՝ տարածաշրջանի գծով գործադիր տնօրենին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

    19:00 11 Նոյեմբեր 2024

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ տարածաշրջանի գծով գործադիր տնօրեն Էլիզաբեթ Ֆալչեթիին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

    Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման առանցքային ոլորտներում իրականացվող ծրագրերում՝ ընդգծելով բանկի կողմից աջակցության ծրագրերի շարունակականության կարևորությունը։

    Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում արտահանման դիվերսիֆիկացիայի ծրագրում փորձագիտական կարողությունների աջակցմանը, Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը, կապիտալի շուկայի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

    Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում «կանաչ տաքսոնոմիայի» զարգացմանը՝ կայուն ներդրումները բացահայտելու և խրախուսելու, կապիտալի ներգրավման և կանաչ նախագծերի աճը խթանելու շրջանակներում:

    Ներդրումային հնարավորությունների և կայուն տնտեսական զարգացման համատեքստում՝ նախարար Գևորգ Պապոյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը , որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս