21:10:34 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանեց Երևան

    19:15 24 Մարտ 2025

    Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանեց Երևան. նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

    Վաղը Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

    Այցի շրջանակում նախատեսված է նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։

    Իրանի ԱԳ նախարարը հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս