- Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ
- Լարսը բաց է
- Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներ
- Դեռևս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան կմասնակցի՞ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բանակցություններին. Զելենսկի
- Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
- Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին
- Երբ Թրամփը դառնա իսկական խաղաղարար, Բելառուսը կաջակցի Խաղաղության Նոբելյան մրցանակը նրան հանձնելուն. Լուկաշենկո
- Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է տեղի ունեցել
- 17-ից 23 տարեկան մի խումբ երիտասարդներ թմրանյութ են ձեռք բերել «Տելեգրամ» հավելվածով
- Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին՝ մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան
«Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի». Ժաննա Անդրեասյան
19:31 25 Հունիս 2024ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ատելության խոսքի հակազդում կրթական հաստատությունների կարողությունների հզորացման միջոցով» թեմայով քննարկմանը, որը կազմակերպել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարիա Պապամիխայիլը, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ:
Միջոցառումն անցկացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի շրջանակում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել ՄԻՊ-ին և միջազգային գործընկերներին՝ ջանքերը համախմբելու և միասնաբար ատելության խոսքի դրսևորումների դեմ հետևողական ու պատշաճ աշխատանք իրականացնել համար:
«Ժամանակակից աշխարհում տեղեկատվական հոսքերն իրենց ծավալով ու հաճախականությամբ մեծ ազդեցություն ունեն յուրաքանչյուրիս վրա, ինչին դիմակայելու համար համապատասխան հմտություններ ու կարողություններ են անհրաժեշտ: Տեղեկատվական հոսքերում փաստարկված նյութը մանիպուլյացիաներից զատելը հաճախ բավականին բարդ է: Կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները միտված են մեդիագրագիտության կարողունակության ձևավորմանը. կրթական նոր չափորոշիչներում, սկսած նախադպրոցական կրթությունից, մեդիագրագիտությունն ամրագրել ենք որպես կարևոր և առանցքային ունակություն: Կրթական հաստատություններն ունեն հատուկ հանձնառություն՝ հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում մեդիակրթությունը դիտարկել կրթական ծրագրերի անբաժան մաս»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ատելության խոսքի դրսևորումներ հաճախ նաև ակադեմիական միջավայրերում են հանդիպում, ինչը պետք է բացառվի. «Ադմինիստրատիվ ու վարչական եղանակներով նման դրսևորումներն արգելելը չի կարող բավարար արդյունավետություն ապահովել, պետք է ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքը ինքնաբերաբար դուրս կմղվի: Պետք է շատ ջանքեր ներդնենք՝ հասկանալու՝ որոնք են խնդիրներն ու պատճառները, և ինչ կարող ենք անել, որ անցանկալի դրսևորումները դառնան ավելի հազվադեպ՝ ընդհուպ մինչև լիարժեք բացառում,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել,- ընդհանրապես կրթությունն ու ատելության խոսքը հակադիր երևույթներ են: Ակադեմիական կրթության մեջ ինքնին դրված է մտքի գաղափարը. երբ միտքդ աշխատում է, անհամաձայնություններդ փաստարկների ու հիմնավորումների միջոցով են արտահայտվում, իսկ ատելության խոսքը հնչում է այն ժամանակ, երբ ավարտվում է միտքը, և առաջ են գալիս անվանարկումն ու վիրավորանքը: Հետևաբար, մտքի աշխատանքը զարգացնելը կրթական ոլորտի գործն է»:
Նախարարի գնահատմամբ՝ ՄԻՊ-ի նախաձեռնած հարթակն օգնելու է ընդհանուր աշխատանքում առաջ գնալու և արդյունքներ գրանցելու հարցում:
Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ ատելության խոսքին վերաբերող խնդիրները մերօրյա իրականության լրջագույն խնդիրներից են:
«Երբեմն հասարակական միջավայրում չենք պատկերացնում, որ մեր խոսքն իրավաչափ չէ և չի ենթարկվում խոսքի ազատության միջազգային չափանիշներին: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համանման խոսքը տարածվում է շատ լայն մասշտաբով, այդ թվում՝ ակադեմիական ոլորտում, ինչն առանձնակի ցավալի է, որովհետև դա այն միջավայրն է, որը պետք է օրինակելի վարքագիծ թելադրի երիտասարդների համար: Եվ մենք նախորդ տարվանից մտածել ենք ատելության խոսքին առնչվող խնդիրները հասցեավորել ոչ միայն հանրային գործիչներին, այլև կրթական, ակադեմիական ոլորտներում»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Նա շնորհակալություն է հայտնել գործադիր մարմնին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարությանը և միջազգային գործընկերներին, որոնք կարևորում են հիմնախնդիրը: Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ սա ոչ թե մեկանգամյա միջոցառում է, այլ մի հարթակի մեկնարկ, որը պետք է վերաբերի կրթության և ակադեմիական միջավայրում ատելության խոսքին առնչվող հարցերի հասցեագրմանը:
ՄԻՊ Անահիտ Մանասյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել են մասնակցային քննարկումների կազմակերպումը՝ դպրոցների, քոլեջների ու բուհերի սովորողների ներգրավմամբ:
Լրահոս
- Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ 23:59 21 Հունվար 2025
- Լարսը բաց է 23:40 21 Հունվար 2025
- Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներ 23:27 21 Հունվար 2025
- Դեռևս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան կմասնակցի՞ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բանակցություններին. Զելենսկի 23:14 21 Հունվար 2025
- Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը 23:00 21 Հունվար 2025
- Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին 22:47 21 Հունվար 2025
- Երբ Թրամփը դառնա իսկական խաղաղարար, Բելառուսը կաջակցի Խաղաղության Նոբելյան մրցանակը նրան հանձնելուն. Լուկաշենկո 22:34 21 Հունվար 2025
- Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է տեղի ունեցել 22:11 21 Հունվար 2025
- 17-ից 23 տարեկան մի խումբ երիտասարդներ թմրանյութ են ձեռք բերել «Տելեգրամ» հավելվածով 21:56 21 Հունվար 2025
- Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին՝ մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան 21:44 21 Հունվար 2025
- Միրզոյանը Տրետյակովյան պատկերասրահում ռուսական մշակույթին է հաղորդակցվել 21:32 21 Հունվար 2025
- Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան (տեսանյութ) 21:15 21 Հունվար 2025
- Բաքուն փորձում է խաբել համաշխարհային հանրությանը` խաղալով Լեռնային Ղարաբաղի ղեկավարության «բաց դատավարություն» 20:57 21 Հունվար 2025
- Շվեյցարիայի Վերին պալատի Արտաքին հանձնաժողովն ընդունել է արցախահայության վերադարձի վերաբերյալ բանաձև 20:42 21 Հունվար 2025
- Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային 20:31 21 Հունվար 2025
- Ջրվեժում զինված ավազակային հարձակման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացի. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր. կասկածյալները հայտնաբերվել են 20:13 21 Հունվար 2025
- Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը 20:09 21 Հունվար 2025
- Տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման գործընթացը համակարգող աշխատանքային խմբի հանդիպումը 20:00 21 Հունվար 2025
- Պահանջում ենք հրապարակել բանակցային գործընթացի ողջ փաթեթները. Հայկ Մամիջանյան 19:49 21 Հունվար 2025
- Շինծու դատաքննությունն այսօր շարունակվել է 19:38 21 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 23:59 21 Հունվար 2025 Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ
- 23:40 21 Հունվար 2025 Լարսը բաց է Լարսը բաց է
- 23:27 21 Հունվար 2025 Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներ
Քաղաքականություն
- 21:44 21 Հունվար 2025 Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին՝ մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին՝ մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան
- 21:32 21 Հունվար 2025 Միրզոյանը Տրետյակովյան պատկերասրահում ռուսական մշակույթին է հաղորդակցվել Միրզոյանը Տրետյակովյան պատկերասրահում ռուսական մշակույթին է հաղորդակցվել
- 20:31 21 Հունվար 2025 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային